Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՎՏԱՆԳԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՐԱՎՈՐ ԿԱՊԵՐԸ
Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի ղեկավար Սամվել Կարապետյանը։