Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆЮ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԳՈՎԵՍՏԻ ԽՈՍՔԵ՞ՐՆ ԵՆ ԲԱՎԱՐԱՐԵԼ, ԹԵ՞ ԿԱՐԾՈՒՄ Է ԻՐԵՆ ՀԱՆԳԻՍՏ ԿԹՈՂՆԵՆ
Օրեր առաջ ԱԺ քննիչ հանձնաժողով էր ներկայացել պատերազմի օրերին ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը: Թե ինչ է խոսվել 6 ժամ տևած հանձնաժողովի նիստում՝ դժվար է ասել, որովհետև հանդիպման մանրամասները ներկայացնող միակ դեմքը նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր, այն էլ, բնականաբար, նախընտրելի ձևակերպումների և իշխանության քարոզչական թեզերի ներքո: Այդ մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը նաև հարց է հնչեցրել՝ իսկ ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը: