ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ՏԱՆԸ ՆՇԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐԸ

2024-06-13 10:27

Բոլորի կողմից սիրված ռուսական ժողովրդական և էստրադային երգեր, ինչպես նաև ռոմանսներ հնչել են Երևանում Մոսկվայի տանը՝ Ռուսաստանի օրվան նվիրված տոնական համերգի ընթացքում։ Մոսկվայի կառավարության, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության և Մոսկվայի Հայրենակցի տան կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության դեսպանությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և մշակույթի գործիչներ։