«Ժողովուրդ». ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՏԱՑԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲՈՒՄՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԴԱՐՁԱՎ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018 թվականի քաղաքական վերադասավորումներից հետո իշխանության եկածները խոստանում էին, թե «նոր» Հայաստանում ներդրումային բում է լինելու: Անգամ 44-օրյա պատերազմից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, թե «ներդրումները հորդելու» են: