Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ․ ՄԻ ՓՈՐՁԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՑԵԼ ԿԱՄ ԽԱԲԵԼ
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երբեք ու երբեք բանակցային սեղանի վրա դրված չի եղել Շուշին Ադրբեջանին որևէ կերպ, որևէ ձևով հանձնելու տարբերակը։ Եթե ինձ չեք հավատում, ապա հարցրեք բոլոր ժամանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին, լինեն ռո՞ւս, ֆրանսիացի՞, թե՞ ամերիկացի։