ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ԱՄՓՈՓԵԼ Է «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՐ» ՆԱԽԱԳԻԾԸ
2020 թվականին Վիվա-ՄՏՍ-ը ներկայացրել էր «Թանգարանային օրեր» խորագրով մշակութային նախագիծը: Նախագծի մեկնարկը տրվել էր կորոնավրուսի համավարակի թեժ շրջանում և նպատակ ուներ թանգարաններում առցանց շրջայցերի միջոցով հայաստանյան հանրությանը ներկայացնելու հայ մշակութային հարուստ ժառանգությունը: