ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ ՄԱՐԴԻԿ ՏՐԱՎՄԱՅԻ ՄԵՋ ԵՆ, Ի՞ՆՉ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ ԶՐԿԵԼ ՆՐԱՆՑ ՍԻՄՎՈԼՆԵՐԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2024-01-25 10:08

Այդ փոփոխության իմաստը չեմ հասկանում, որովհետև այն փաստարկները, որոնք բերված են որպես հիմնավորում, համոզիչ չեն, մասնավորապես, այն փաստարկը, որ Իտալիայում կոչվում է «Իտալիայի պատմություն», Ֆրանսիայում՝ «Ֆրանսիայի պատմություն»: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը, որով առաջարկվում է դպրոցներում «հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: