ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ». ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՌԵԺԻՄ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

2023-11-25 11:27

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը երեկ լսումներ էր կազմակերպել «Հայաքվե» նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է քրեական ծանր պատիժ սահմանել բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք Արցախը կճանաչեն Ադրբեջանի կազմում։ Եվ այս առթիվ խորհրդարան էին հրավիրել ավելի քան հարյուր մարդու՝ հասարակական-քաղաքական տարբեր խմբերի, Արցախի ներկայացուցիչներ, նախկին դիվանագետներ, իրավաբաններ և այլն։ Լսումների պատճառով խորհրդարանում անվտանգության ուժեղացված ռեժիմ է գործել՝ ասես խորհրդարան են մուտք գործել պոտենցիալ տեռորիստներ։