ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԿՐԿԻՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ՓՐԱՅՎԻԹ ԲԱՆԿ և ՏԱՐՎԱ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿ GLOBAL BANKING AND FINANCE AWARDS ԱՄՍԱԳՐԻ ՎԱՐԿԱԾՈՎ
Արդշինբանկը չորրորդ անգամ անընդմեջ միջազգային հայտնի Global Banking & Finance Review ամսագրի կողմից արժանացել է «Տարվա փրայվիթ բանկ» և երկրորդ անգամ՝ «Տարվա մանրածախ բանկ» կոչումներին։ Ամեն տարի ոլորտի վերլուծաբաններից ու փորձագետներից կազմված ժյուրին ընտրում է աշխարհի լավագույն ֆինանսական կազմակերպությունները՝ հիմնվելով մի շարք հիմնական չափանիշների վրա՝ շուկայի մասնաբաժին, ներդրումային հնարավորություններ, նորարարական լուծումներ, միջազգային հեղինակություն և հաճախորդներին մատուցվող ծառայությունների ծավալ ու որակ։