Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱՆՎԵՐԱՊԱՀ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՄ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՅՍՕՐՎԱ ՄԵԿՕՐՅԱ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻՆ` ԳՈՐԾԱԴՈՒԼԻՆ
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն աջակցում է փաստաբանների գործադուլին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն աջակցում է փաստաբանների գործադուլին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։
Երկու եղբայր որոշեցին համատեղ բիզնես հիմնել ու տարածք գնեցին չրանոցի համար, բայց հետո իրենց ոտքով ոզնիներ եկան ու տարածքի տերն ու տիրակալը դարձան։ Sputnik Արմենիան այցելել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղ, որը 1 տարի առաջ զբոսաշրջային հետաքրքիր գրավչություն ձեռք բերեց։
«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը «ներկայացավ», իսկ ավելի ստույգ՝ փաստացի նախագահեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը: Ընդ որում՝ այս հանդիպումը դռնբաց էր, հեռարձակվում էր ուղիղ եթերում, ինչն ակնհայտ անհավասար պայմաններ ստեղծեց մինչ այդ քննիչ հանձնաժողով հրավիրվածների հետ։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու որոշումը և կառավարությանը պարտավորեցրել մոտ 100 միլիոն դրամ փոխհատուցում վճարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում, անձնակազմի միջոցով, Արմեն Աշոտյանին վերջապես հանձնվել է կալանքի մասին դատարանի որոշումը, տեղեկացնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հայաստանում տասնյակ մարդիկ կրկին ծանուցում են ստացել պետական մակարդակով հաքերային հարձակման թիրախ դառնալու մասին։ Վերլուծությունը պարզել է, որ դրանք Pegasus լրտեսական ծրագրով վարակման դեպքեր են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հակարի կամրջին անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպից հետո ամբողջությամբ շրջափակված Արցախում առաջացած պարենային ճգնաժամի խնդիրը ծառացած է ոչ միայն Արցախի ժողովրդի առջև, այլև տեղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի։
«Մարտի 1»-ի գործով տուժող ճանաչված Սարգիս Քլոյանի դուստրը մանդատ կստանա։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը։
Գիշերային ժամերին տարածքները հերթափոխով վերահսկելու պրակտիկան Վայոց ձորում տարիների պատմություն ունի: Ծուռթաթ արջերի ներխուժումն այնքան սովորական է դարձել, որ գյուղերում նրանց անակնկալ այցն ազդարարող ինքնաշեն միջոցներ են ստեղծվել: Բայց ո´չ ծառերին ամրացված սենսորային սարքերը, ո´չ էլ զգոնությունը բավարար չեն՝ բրդոտների հարձակումից ֆերմերային տնտեսությունները պաշտպանելու համար: Գետափ, Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն գյուղերը և Եղեգնաձոր քաղաքը միավորող խոշորացված Եղեգնաձոր համայնքում արջերի այցից հետո միշտ մնում են ջարդված մեղվափեթակների լուսանկարներն ու ֆերմերների ֆինանսական կորուստները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը երկարատև քննարկումներից հետո որոշել է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին: