ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ԳՆԱՑՔԸ ԿԳՈՐԾԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՑ
Հունիսի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների երկաթուղային կազմակերպությունների միջև առկա փոխգործակցության և առավել սերտ համագործակցության հնարավորությունները։ Կողմերը պայմանավորվել են նաև ուղևորափոխադրումների 2023 թվականի ամառային սեզոնի մեկնարկի մասին ։