ԱՐՑԱԽԻ ԱԳՆ-Ի ԿՈՉԸ՝ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԿՈՂՄԵՐԻՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ արդեն 9-րդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է ամբողջովին և անօրինական կերպով արգելափակել Լաչինի միջանցքը, որի նկատմամբ վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի, վերապահված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին։