ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՌԴ ԱԳՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ «ԴԻՏՈՐԴԱԿԱՆ» ԲԱԶԱՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԻ

2023-06-15 11:00

Մենք տեղյակ ենք Հայաստանում իր ներկայությունն ուժեղացնելու՝ Եվրամիության հայտարարած ծրագրերին, որոնց համար առաջիկայում կբացվեն Հայաստանում ԵՄ «դիտորդական» առաքելության երեք նոր կետերը Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վ.Զախարովան՝ ի պատասխան Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին մամուլի հարցին։

  • Արա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ․ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՇԱՀԵՐԻՆ

    2023-06-15 08:45

    Հաշվի առնելով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կուլիսային պայմանավորվածությունները՝ մտահոգություններ կան Հարավային Կովկասում սահմանների և քարտեզների փոփոխության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Արա Շաhվերդյանը, հայտնում է MiranPress-ը։

  • ԲՈՐԵԼԻ ՀԱՄԵՍՏ ՀՈՒՅՍԵՐԸ ԵՎ ԲԱՔՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

    2023-06-14 19:26

    Եվրախորհրդարանում տեղի են ունեցել քննարկումներ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում» թեմայով: Պաշտոնական Երևանը կներկայացնի այդ քննարկումները որպես իր արժանիք, մանավանդ որ դրանց մասնակցել և հարցերին պատասխանել է ինքը՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

  • Ո՞ՒՐ Է ԱՅՍՏԵՂ ԿԱՄՔԸ, ԵՎ Ո՞ՒՄՆ Է ԴԱ

    2023-06-14 18:41

    Քիչ հավանական է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու այցելելուց հետո Ադրբեջանը կոշտացնի իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, երեքշաբթի հայտարարել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»։ «Չէ, ի՞նչ տարբերություն: Հիմա եթե կոշտացնելու լիներ, որ չայցելելու լիներ, պիտի կոշտացնե՞ր: Կոշտացնելը հո դրանով չի պայմանավորված, պայմանավորված է մեր դիրքից, մեր ասելիքից, մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Ես նորից պետք է այդ օրինակը բերեմ այդ միջանցքի մասին խոսակցությունը, տեսաք, հայկական կողմը դրսևորեց իր կամքը և մինչև վերջ ասաց, որ նման բան չի լինելու»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Սիմոնյանը։

  • Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԹՈՒՂԹԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-06-14 13:45

    Միշտ կա փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն, բայց այսօր նյուանսավորված սյուժեներ են ի հայտ գալիս։ Հայաստանը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, բայց և պայման է առաջադրվում, ապաշրջափակման գծով պայման է առաջադրվում, սահմանազատման գծով պայման է առաջադրվում և այլն։ Կլինի՞ արդյոք ստորագրված թուղթը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխիք։ Ես դրանում վստահ չեմ։ Այս մասին «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» ծրագրի թողարկման ժամանակ News.am-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։  

  • ԱԼԻԵՎԻ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ». Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ

    2023-06-13 20:08

    Նախորդ նյութում մենք գրել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի պահանջով հրահանգել է թույլատրել ուղևորներով մեքենաների մուտքը Հայաստան Բերձորի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետով։ Այսպիսով վտանգ կա, որ Արցախի իշխանություններն անցել են իրենց իսկ կողմից բազմիցս հայտարարված «կարմիր գծերը» և Երևանի ցուցումով սկսել են Ադրբեջանին «ինտեգրվելու» գործընթացը։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ԿՈՉՎԱԾԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ

    2023-06-13 18:50

    Եվրոպական խորհրդարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի ու Լաչինի միջանցքի շուրջ հարց ու պատասխանը ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեֆ Բոռելի հետ։

  • Սեմյոն ԲԱՂԴԱՍԱՐՈՎ․ ՄԻՆՉ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ԹՈՒՐՔԻԱՆ ՇՈՒՇԻՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՑՈՒՄ

    2023-06-13 17:37

    Մինչ Հայաստանի պարոն «վարչապետը» բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների հույս ունի, նրա թուրք գործընկերը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել։ Այս մասին տելեգրամ-ալիքում գրել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։

  • «Փաստ». Ե՞ՐԲ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԲԱՑԵԼ ՄԱՐԳԱՐԱՅԻ ԱՆՑԱԿԵՏԸ

    2023-06-13 11:42

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Անկարա այցելած Նիկոլ Փաշինյանը, բացի պաշտոնական մասից, ունեցել է նաև «ոչ հրապարակային» որոշ հանդիպումներ։

  • ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-Ի ԶԵԿՈՒՅՑ․ ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴԵՆ ՎԵՑ ԱՄԻՍ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է

    2023-06-12 19:15

    Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի վեց ամսվա (182-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: