ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՑՑԻՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՀԱԲԵԿՈՒՄ, ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆՐԱՆՔ ՍԿՍԵՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԶԳԱԼ ԱՐՑԱԽՈՒՄ

2023-01-18 19:14

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ արցախցի երեխաների տուն վերադարձի ժամանակ ադրբեջանցիների կողմից մեքենայի դուռը բացելը, տեսանկարահանելն ու իրարանցում առաջացնելն ահաբեկման նպատակ ունի։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽՑԻՆ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ, ԹԵ ՈՆՑ Է ՇԱՐԺՎՈՒՄ, ՈՒՄՈՎ ԿԱՄ ՈՒՄ ՀԵՌԱՑՆԵԼՈՎ

    2023-01-18 16:32

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ ինչ-որ կենտրոնից նպատակ է դրվել Արցախի խնդրի հետ կապված հանրային-քաղաքական օրակարգը փոխել. նա նման եզրակացության է եկել, երբ Արցախում վերջին 5 օրերի իրադարձություններն է վերլուծել։

  • Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՉՓԱԿՎԵՑ 5-6 ԱՄԻՍ ԱՌԱՋ, ՔԱՆԻ ՈՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԵՐԱԽՄԲԱԳՐՎԱԾ ՉԷՐ

    2023-01-18 11:40

    «Ինչո՞ւ Լաչինի միջանցքը չփակվեց 5-6 ամիս առաջ, որովհետև այս ժամանակ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վերախմբագրված չէր։ Այն, ինչ տեղի ունեցավ Պրահայում, վերահաստատեց Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնությունը»,- այս մասին «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

  • «Հրապարակ»․ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱՐՑԱԽԻՆ ՄԵՍԻՋ ԵՆ ՀՂԵԼ

    2023-01-18 11:31

    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը որոշ մանրամասներ հաղորդեց վերջին իրադարձություններից: Իշխող մեծամասնության հետ զրույցներում նախագահ Արայիկ Հարությունյանը պարբերաբար ասել է, որ վերջին ամիսներին նոր իրավիճակ է ձևավորվել Արցախում, և քաղաքական ուժերի հարաբերակցությունն ու կառավարության կազմը չեն արտացոլում Արցախում տիրող տրամադրություններն ու չեն արտահայտում ժողովրդի տեսակետը, ուստի կարիք կա նոր կառավարություն և խորհրդարան ձևավորելու, ինչը հնարավոր է անել նոր ընտրությունների միջոցով:

  • ԱՂԱՎՆՈՆ ԱՐՑԱԽ Է, ԱՐՑԱԽԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔ, ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

    2023-01-17 17:27

    Վարուժան Դումբալյանի և Թամար Թիթիզյանի ընտանիքը Լիբանանից Հայաստան է հայրենադարձվել 8 տարի առաջ։ Կես տարի Երևանում ապրելուց հետո ամուսինները որոշեցին տեղափոխվել Արցախ, որպեսզի նոր կյանք սկսեն նախնիների այս ազատագրված հողում։  Վարուժանն ու Թամարը իրենց փոքրիկ դստեր հետ որոշ ժամանակ ապրեցին Բերձորում, հետո հաստատվեցին Ախավնո-Արիավան գյուղում՝ այնտեղ ընդմիշտ ապրելու ցանկությամբ։ Բայց 2020 թ. Արցախյան պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները խաղտեցին նրենց կյանքի անդորրը: 2022 թ. օգոստոսի 15-ին ընտանիքը Աղավնոյի մյուս բնակիչների հետ միասին վտարվեց հարազատ գյուղից, որն առանց մեկ կրակոցի հանձնվեց թշնամուն։ Վարուժանի և Թամարի դժբախտությունները սկսվեցին Հայաստանում, ուր նրանք ստիպված տեղափոխվեցին Աղավնոյի հանձնումից հետո։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՄԵԿԸ ՉԿԱ՞, ՈՐ ՄՈԼՈՐՎԱԾ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԻՆ ԱՍԻ. ԵՐԲ ԴՈՒ ՆԱԽԱԳԱՀ ԵՍ, ՈՒ ՔՈ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՄԱՍԸ ԳՏՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ...

    2023-01-17 16:50

    Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մեկը չկա՞, որ մոլորված դաշնակահարին ասի. երբ դու նախագահ ես ու քո ժողովրդի մի մասը գտվում է ցեղասպանության վտանգի տակ (քո իսկ վարչապետի ձևակերպմամբ), ապա իրավունք չունես օտար երկիր պաշտոնական այցի ժամանակ դաշնամուր նվագելու։ Ի՞նչ ես ուզում դրանով ասել, որ անհո՞գ ես, թքա՞ծ ունես 120 հազար հայի վրա, թե՞ մեսիջ ես ուղարկում միջազգային հանրությանը, թե ամեն ինչ նորմալ է, իր հունով գնում է։ Պաշտոնական ելույթի ժամանակ էլ միակ նշանակալի բանը, որ անում է, ՆԱՏՕ-ի անդամ երկրում Ռուսաստանից բողոքելն է։ Նա ընդհանրապես հասկանո՞ւմ է՝ պետությունը ի´նչ է, աղետը ի´նչ է։

  • Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈՂ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԲՌՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2023-01-17 16:46

    Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի նախագահի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիներ» բացահայտ կեղծ թեզը, որով նա նկատի ունի Հայաստանը, իրականում բոլորովին այլ՝ օկուպացիոն ու նոր ագրեսիայի նպատակներով է, այն էլ հայերի նկատմամբ էթնիկ թշնամանքի ադրբեջանական այս քաղաքականության պայմաններում: Այս մասին գրել է «Թաթոյան հիմնադրամ»–ի տնօրեն Արման Թաթոյանը։

  • ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԵԱՀԿ ՄԽ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

    2023-01-14 10:34

    Արձանագրելով, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր՝ ավելի քան մեկ ամիս, ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի փակումը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և ցեղասպան գործողությունների հերթական դրսևորումն է,

  • Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈ՞Ւ Է ՄԵԶ ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

    2023-01-14 10:23

    Թյուր կարծիք կա, որ Արևմուտքը կարող է գալ, հայ ժողովրդին պաշտպանել, ընդ որում ռազմական ներկայությամբ։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման ժամանակ, խոսելով Արևմուտքից Հայաստանի սպասելիքների մասին, ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական գրասենյակի հիմնադիր, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

  • ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ՝ 33 ՏԱՐԻ ԱՆՑ. ՄԵԹՈԴՆԵՐՆ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ, ՔԱՆԶԻ ԱՆՓՈՓՈԽ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2023-01-14 08:51

    Արցախի շրջափակման 33-րդ օրն է և Բաքվում հայերի ցեղասպանության 33-րդ տարելիցը, որը սկսվեց 1990 թվականի հունվարի 13-ին (այլ տվյալներով՝ 11-ին) ու ձգվեց մեկ շաբաթ՝ մինչև 20-ը։ Շաբաթ, որն ընդամենը հերթական օղակն է Ադրբեջանում, ապա նաև Արցախում հայերի դեմ ցեղասպան գործողությունների հրեշավոր շղթայում, որը սկսվեց 1987թ. դեկտեմբերին հանրահայտ Չարդախլու գյուղում և շարունակվում է առ այսօր՝ «կյանքի ճանապարհի» արգելափակմամբ։ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը սկիզբ դրեց հայերից տարածաշրջանի իսպառ մաքրմանն ու հայկական բոլոր տարածքների զավթմանն ուղղված թուրքական քաղաքականությանը: