ԱՀՆՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը՝ ներկայացնելով նամակի թարգմանությունը.