Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀՀ-ՈՒՄ ԳԵՆԵՐԱՑՎՈՂ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպումից առաջ դեռ կլինեն դրվագներ, երբ ՀՀ արևմտյան գործընկերները կփորձեն կասեցնել այն գործընթացը, որը նշմարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` մեկնաբանելով Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի հայտարարությունը։