ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԿԼԻՆՑԵՎԻՉԸ՝ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՅՆ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԿԼԻՆԻ

2022-10-12 10:52

Երեկ համացանցում հայտնվեց մի փաստաթուղթ, որը ենթադրաբար քննարկում են Երևանը, Բաքուն, Անկարան և Վաշինգտոնը։ Ինչպես հաղորդվում էր, փաստաթուղթը քննարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպման ժամանակ։ Նշվում է նաև, որ այս թուղթը Պրահայում Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի զրույցի առանցքային թեման է եղել։ Որպես քննարկումների կազմակերպիչ նշվում է Միացյալ Նահանգները։ ՌԴ Դաշնության խորհրդի նախկին անդամ Ֆրանց Կլինցևիչը News.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց առաջարկվող փաստաթղթի առավել կարևոր կետերը։