Երևանում ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից ադրբեջանական զինված ուժերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ հարցի վերաբերյալ, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։ Այս մասին Facebbo-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ լրագրողներին խնդրելով դիմել ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարություններ. «Արդյո՞ք ՌԴ ԱԳ նախարարի տված ձևակերպումները ճիշտ են, թե՞ ոչ, այսինքն հայ-ադրբեջանական դելիմիտացիայի հանձնաժողովը զբաղվո՞ւմ է նաև Արցախի սահմանների դելմիտացիայով. եթե այո, ապա ի՞նչ սահմանների մեջ, եթե ոչ, ապա ե՞ս եմ սխալ հասկացել Լավրովին, թե Լավրովն է շփոթել տեղանունները, կարող է խառնել է Փառուխը Սև լճի տարածքի, Ներքին Հանդի տարածքի հետ։ Չգիտեմ, սա պետք է պարզել»։