ԶԱՎԵՇՏ ՈՒ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԵՐԸ՝ ՌԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մենք բոլորս այժմ ականատեսն ենք, թե ինչպես է ճաքեր տալիս եվրոպական և ամերիկյան արժեքների՝ ժողովրդավարության, արդարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին առասպելը։ Դրա վառ օրինակն է աննախադեպ «պատժամիջոցների շքերթը», որը կազմակերպել է հավաքական Արևմուտքը ռուս արվեստագետների և ընդհանրապես ռուսական մշակույթի դեմ։