«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, հայ-թուրքական հարաբերությունների հարցերով բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի կեսերին, այս անգամ՝ Ստամբուլում։ Ի դեպ, ըստ նույն աղբյուրի, առաջին հանդիպումից հետո Ռուբեն Ռուբինյանն իր այցի հետ կապված արդյունքներն ու ողջ տեղեկատվությունը, բնականաբար, միանգամից փոխանցել է Նիկոլ Փաշինյանին և միայն նրա հետ հանդիպումից հետո, նրա ուղղորդմամբ ու գիտությամբ է տեղեկության որոշակի չափաբաժին տրամադրել ԱԳՆ համապատասխան կազմին։