ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Ֆաբիան ՍԱԼՎԻՈԼԻ․ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԶԱՏՎԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023-11-24 14:00

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների աջակցման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին մամուլի ասուլիսում ներկայացրել է Հայաստան կատարած 10-օրյա պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ նախնական եզրակացությունները։

  • Հայկ ԴԵՄՈՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՉԿՐԿՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԽԱԼՆԵՐԸ

    2023-11-24 11:31

    Ադրբեջանը ձգձգում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ օգտվում է իր առավելությունից և մտադիր է հնարավորինս շատ զիջումներ կորզել հակառակորդից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

  • Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ԻՆՉՈ՞Ւ ԲԱՔՈՒՆ ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

    2023-11-24 09:01

    Հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի քննարկումը մինչև օրացուցային տարվա վերջ դառնում է կովկասյան օրակարգի կենտրոնական թեմաներից մեկը։ Եվ եթե մինչ նոյեմբերի 22-ը հայկական կողմն ավելի հաճախ էր հիշեցնում փաստաթուղթը ստորագրելու իր պատրաստակամության մասին, ապա այժմ նաև պաշտոնական Բաքուն՝ նախագահ Իլհամ Ալիևի բերանով հայտարարեց, որ խաղաղության համար լուրջ խոչընդոտներ չի տեսնում։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

  • Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԱՄՆ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ՍՅՈՒՆԻՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԻՋԱՆՑՔԸ ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐԱՀՍԿԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-11-24 08:30

    Արևմուտքը խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է վերահսկի Սյունիքով անցնող միջանցքը, որպեսզի այն չհայտնվի Ռուսաստանի վերահսկողության տակ։ Իսկ Ռուսաստանն, իր հերթին, ձգտում է իր վերահսկողության տակ առնել այն։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։  

  • Անդրեյ ԱՐԵՇԵՎ․ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-11-23 08:50

    Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին օգնելու մերժումը։  

  • Ռուսլան ՊՈՒԽՈՎԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՀՆԴԿԱԿԱՆ ԶԵՆՔ ԳՆԵԼՈՒ ՌԻՍԿԵՐԻ ՄԱՍԻՆ

    2023-11-23 08:48

    Անկասկած, Հնդկաստանը մի երկիր է, որը վերջերս կտրուկ թռիչք է կատարել ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն պետք է հիշել, որ երբ դառնում ես արտահանման առաջին պատվիրատուն, ապա դա ռիսկային է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը։

  • Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ 2020Թ. ՁԱԽՈՂԵՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՆԻ ՈՐ ՊԵՏՔ ԷՐ ԱԶԱՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻՑ

    2023-11-22 15:23

    ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ժամանակին ինքը զգուշացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետևանքների մասին՝ ռուս-հայկական հարաբերությունների տեսանկյունից, բայց իրեն չեն լսել։ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում քաղաքական գործիչը մտահոգություն է հայտնել, որ հարաբերությունների վատթարացման վերջին միտումները կարող են կասկածի տակ դնել Գյումրիում ռուսական բազայի առկայությունը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։

  • ԿԵՂԾ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ ՍՏԱՀՈԴ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ․ ԻՆՉՊԵՍ Է ICBL-Ն ԳՈՐԾՈՒՄ Ի ՕԳՈՒՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ

    2023-11-22 12:10

    Ցամաքային ականների արգելման միջազգային արշավը (ICBL), որը հայտարարված նպատակ ունի՝ պայքարել հակահետևակային ականների դեմ, հրապարակում է տարեկան զեկույցներ, որոնցում նշում է ական արտադրող երկրներին: Հրապարակվել է նոր զեկույց՝ «Landmine Monitor Report 2023», որը անմիջապես տարածվել է ադրբեջանական լրատվամիջոցների և պաշտոնյաների կողմից։

  • ՍԱՀՄԱՆԸ ԳՈՒՑԵ ԲԱՑԵՆ, ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿՄՆԱՆ. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ՝ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

    2023-11-22 10:59

    Թուրքիան չի հրաժարվել և ապագայում չի հրաժարվի Հայաստանի նկատմամբ նախապայմաններից և սպառնալիքների քաղաքականությունից, անգամ սահմանի մասնակի բացման դեպքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ են հայտնել փորձագետները՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները։

  • ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԱԽՈՂՈՒՄ, կամ՝ ՍԻՐԱԽԱՂ ՀԵՌԱՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ՀԵՏ

    2023-11-22 09:34

    «Ես չեմ վտանգի Հայաստանը հանուն Արցախի»,- Փաշինյանի այս արտահայտությունը դրվեց գլոբալ ռազմավարության հիմքում, որը ենթադրում էր Արցախի հանձնում՝ որպես Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հիմք։ Այսօր այդ ռազմավարությունը ձախողվում է լիովին և անվերապահորեն, իսկ իշխող վերնախավը մխիթարում է իրեն «ՀԱՊԿ-ի բնական վախճանի» թեմայով չարախնդությամբ։ Ավելի մեծ բանի այս իշխանությունն ընդունակ չէ։ «Նշաձողն իջեցրեցին»՝ կորցրեցին Արցախը, փոխարենը ձեռք չբերեցին ոչինչ, բացի ՀՀ տարածքային ամբողջականության հարցում արևմտյան համախմբման առկայության մասին դատարկ դատողություններից։