ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՄԵԶ ՊԵՏՔ Է ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԿՈՉՈՎ

2023-09-21 16:27

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության Անկախության 32-րդ տարեդարձի առթիվ ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից:

  • Մայքլ ՌՈՒԲԻՆ․ ԱԼԻԵՎԻՆ, ԸՍՏ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ, ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԴՆԵԼ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ

    2023-09-21 11:18

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ըստ երևույթին, դուր է գալիս խայտառակել պետդեպարտամենտը, գրել է Մայքլ Ռուբինը 19fortyfive պորտալի իր հոդվածում։

  • Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱ՞ՐՏ, ԹԵ՞ ՆՈՐ ԳԼՈՒԽ

    2023-09-21 11:05

    Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո Հայաստանին և Ռուսաստանին տհաճ հարցեր են սպասում երկու կողմից։ ԼՂ–ի իրադարձությունները մեկնաբանելիս` Տելեգրամի իր ալիքում գրել է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

  • Յակով ԿԵԴՄԻ․ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅԵՐ ՉԵՆ ԱՊՐԻ

    2023-09-21 08:30

    Քանի՞ հայ է այժմ ապրում Բաքվում։ Ոչ մի։ Նույնը լինելու է Արցախում։ Հայերը չեն ցանկանա այնտեղ ապրել։ Եվ հազարամյակների ընթացքում առաջին անգամ Արցախում հայեր չեն ապրի։ Այս մասին News.am-ի հետզրույցում ասաց իսրայելական «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ Յակով Կեդմին:

  • Թոմաս դե ՎԱԱԼ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎԱՏԱՆԱԼ

    2023-09-20 12:09

    Իրավիճակը կարող է շատ ավելի վատանալ։ Այս մասին X միկրոբլոգում գրել է Կարնեգի եվրոպական հիմնադրամի տարածաշրջանային մասնագետ Թոմաս դե Վաալը՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային։

  • Լոուրենս ԲՐՈԵՐՍ․ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԱՀԱՎՈՐ ԿԼԻՆԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ

    2023-09-20 12:07

    Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանը գործարկեց խորվաթական «Մրրիկ» գործողության սեփական տարբերակը, ըստ երևույթին հայաբնակ Ղարաբաղը լիովին վերադարձնելու նպատակով։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի գծով փորձագետ Լոուրենս Բրոերսը։

  • Լուիս Մորենո ՕԿԱՄՊՈ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՂՄՆԱԿԻ ՎՆԱՍԸ

    2023-09-20 11:49

    2022 թվականի դեկտեմբերից սովը դարձել է ցեղասպանության լուռ զենք Լեռնային Ղարաբաղում 120 000 հայերի դեմ։ Այսօր ավելացել է ցեղասպանության նոր մեթոդ՝ ռմբակոծությունը։ Այս մասին ասված է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հայտարարության մեջ։

  • ԱՀ ԱԳՆ. ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԲՈԼՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԿԱՍԵՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ

    2023-09-20 08:12

    Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

  • ԵԿԵԼ Է ԲԵԿՄԱՆ ՊԱՀԸ. ՓՐԿԵԼ ԱՐՑԱԽԸ ՝ ՓՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

    2023-09-19 21:09

    Արդարացան փորձագետների և քաղաքական գործիչների վատթարագույն կանխատեսումները. Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Կեսօրից հետո սկսեցին հաղորդագրություններ ստացվել տարբեր զինատեսակներից ինտենսիվ գնդակոծությունների, կամիկաձե դրոնների կիրառման, Շուշիի մերձակայքում ընթացող մարտերի, օդային տագնապների, կապի ընդհատումների մասին... Ստեփանակերտի բնակիչները զանգվածաբար պատսպարվում են ռմբապաստարաններում և նկուղներում:

  • ՈՏՔԸ ԴՐԱԾ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՓՈՑԽԻՆ՝ ԴԵՊԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՂԲԱՆՈՑ…

    2023-09-19 19:57

    ՔՊ խմբակցության պատգամավորները, նախարարները, և Փաշինյանի կուսակցության ղեկավարության անդամները գրոհում են միջազգային ազդեցիկ կազմակերպությունները՝ ՀՀ օրինական իշխանություն կոչեցյալին հեռացնելու Մոսկվայի իբր ծրագրերի մասին նամակներով։ Փաշինյանը որոշել է գործի դնել հավաքական Արևմուտքին՝ ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելու Կրեմլի առասպելական փորձերին հակազդելու համար։ Նամակներում պարտադիր հղում կա առ այն, որ Փաշինյանի հրաժարականը կնշանակի երկրի վերադարձ ՌԴ հովանու ներքո։ Մինչ Ադրբեջանը զինտեխնիկա և կենդանի ուժ է կենտրոնացնում Արցախի շփման գծի ողջ երկայնքով և ՀՀ-ին սահմանակից շրջաններում, ռեժիմի պարագլուխը դողում է հարկադիր հրաժարականի ահից, իսկ նրա ընչաքաղց ծառայանին հեծեծում է ի լուր ողջ աշխարհի, թե Կրեմլը ցանկանում է զրկել իրեն կերամանից։