Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե Արցախը մերը չէր և այդ պատճառով այնտեղ ոչինչ չէր կառուցվել, ավելի մեծ վրդովմունք հարուցեցին, քան կսպասեր Փաշինյանը։
Վարչապետը, ըստ երևույթին, անվերապահորեն հավատում է մարդկանց զոմբիացնելու, զանգվածային հիպնոսի ենթարկելու իր ունակությանը։ Սոցցանցերի ակտիվ օգտատերերից մեկը հաշվարկել է, որ իր վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ Նիկոլը 40 անգամ անընդմեջ բղավել է. «Եվ այդ մարդը դո՛ւ ես» արտահայտությունը, ըստ որում մատնացույց անելով հավաքվածներին, որոնք նույնպես, հավանաբար, մոտ 40 հոգի էին կամ քիչ ավելի։
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԻՊՆՈՍՄԱՆ ԻՐ ՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ, «Քաղաքացիական պայմանագիրը» հավատում է իր ֆյուրերի այդ հանճարին: Բայց այ իր հայտարարությամբ, թե Արցախում ոչինչ չի կառուցվել, Նիկոլն, իհարկե, չափն անցավ։
Եվ ահա, ըստ երևույթին, նրան բացատրել են, որ Հայաստանում ոչ բոլորի վրա են ազդում իր սեանսները, ոչ բոլորն են էքստազի մեջ ընկում, երբ ինքը մատը տնկում է նրանց վրա։ Փաշինյանը նահանջեց, ասելով, թե իբր նկատի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները, տխրահռչակ «յոթ շրջանները»։ Բայց քանի որ նա ասաց դա հանգիստ, ոչ միտինգի ամբիոնից և ոչ մեկին մատնացույց չանելով, նրա բազմաթիվ կողմնակիցներ անկեղծորեն հավատացին, թե Նիկոլն իրավացի է…
Ուստի չափազանց յուրաժամանակ էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը, որում նա շատ քաղաքավարի կերպով թվարկում է բնավ ոչ ամբողջական ցանկը, թե ինչ է կառուցվել նախքան 2018-ին կյանքեր ու տարածքներ խժռած ժանտախտի հարձակումը Հայաստանի վրա։ Ոչ մեծ հատված ներկայացնենք նրա գրառումից, որպեսզի փոքր-ինչ մաքրենք Փաշինյանի զոմբիների և նրա առանձնակի բթամիտ քարոզիչների ուղեղը։
Եվ այսպես, միայն «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում՝ 1995-2020թթ.Արցախում կատարվել է շուրջ 200 մլն դոլարի ներդրում։ Կառուցվել է Գորիս-Ստեփանակերտ միջպետական ճանապարհը։ Հյուսիս-Հարավ ճանապարհն Արցախում։ Քարվաճառով անցնող Վարդենիս-Մարտակերտ մայրուղին։
Ավելի քան 100 դպրոց։ Ավելի քան 100 կիլոմետր ոռոգման և ջրային համակարգեր: 15 նոր հիվանդանոց։ Մի քանի տասնյակ համայնքային կենտրոններ։ 50-ից ավելի մանկապարտեզներ։ Շուշիի մշակույթի տունը: Հարյուրավոր տներ: Սա միայն «Հայաստան» հիմնադրամի գծով։
Ցուցանշական է, որ, ինչպես նշում է Լիլիթ Գալստյանը, «Հայաստան» հիմնադրամի կայքէջը ներկա պահին «վերազինման ընթացքի մեջ է»: Հավանաբար մաքրում են կառուցված ամենի հետքերը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ճիշտ դուրս գա։ Չէ որ հիմնադրամը նույնպես այսօր ղեկավարում են Նիկոլի դրածոները։
Հիմա՝ այլ բանի մասին: Ինչ է, Նիկոլն ի՞նքն էլ պատկանում «զոմբիների» կամ առանձնակի բթամիտ ուսապարկերի կարգին։ Ոչ, իհարկե:
Ավելին, որպես ՀՀ վարչապետ՝ իր կարգավիճակով նա «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Այսինքն ամեն ինչ շատ լավ գիտի, պարզապես լկտիաբար ստում է, որպեսզի վերընտրվի։ Քանզի ընտրություններում պարտվելու հավանականությունը նրա վատ երազն է։ Իսկ կառուցված ամենի հետ անմիջական առնչություն ունեցողներին պարտվելն առավելևս գիշերային մղձավանջ է Նիկոլի համար։
Դե, իսկ երկրորդ պատճառն այն է, որ Նիկոլը հող է շոշափում. Է՞լ ինչ կուլ կտա իր ձեռքից մեր դյուրահավատ ընտրողը։ Փաշինյանի համար դա կարևոր է, որպեսզի հասկանա, թե վերընտրվելու դեպքում որքան հեռուն և ինչ տեմպերով կարող է շարունակել հանձնել Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին:
