Логотип

Ադրբեջանը Աստղաշենում 2 հուշարձան է ոչնչացրել

Ադրբեջանը Արցախում ևս 2 հուշարձան է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է «Artsakh Monuments»–ը։

«Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել է 1970-ական թվականներին»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` մայիսին հայտնի էր դարձել, որ Ստեփանակերտում ավերվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կառուցված մարմարե զանգակատունը։

Sputnik Արմենիա