Логотип

Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. 3 տուժած կա

Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում, վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` ժամը 12։00-ի սահմաններում բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։

«Hyundai County» մակնիշի ավտոմեքենայում եղել է մոտ 18 ուղևոր, հիմնականում` երեխաներ, որոնք «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ։ Վթարի հետևանքով կա 3 տուժած, որոնցից 2–ը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, 1–ը` «Արմենիա» ԲԿ։

Քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել, իրավապահները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և տուժածների ինքնությունը։

Sputnik Արմենիա