Գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Լրատվամիջոցի հաղորդմամբ` Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, այսօր մերժել է փաստաբանների միջնորդությունը, որի հիմքում դրվել է քրեական հետապնդման ժամկետների խախտման հարցը։
Հիշեցնենք` Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին 2025 թվականի հունվարին մեղադրանք էր առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Նրան հունվարի 5-ին կալանավորեցին, ապա փետրվարի 18-ին խափանման միջոցը փոխվեց. կիրառվեց 10 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք։
Այս տարվա հունիսի 5–ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել իբրև թե 2023թ. սեպտեմբերին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար:
Sputnik Արմենիա
