Логотип

ԶԼՄ-ն հայտնել է Լարսում բեռնատարների առաջացրած կիլոմետրանոց հերթի մասին

Վերին Լարսի անցակետում արդեն մոտ քսան օր է՝ բարդ իրավիճակ է ստեղծվել, ինչի հետևանքով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձող բեռնատարների երկար կիլոմետրերով հերթեր են գոյացել, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Հարյուրավոր բեռնատարներ, ըստ թերթի, օրերով սպասում են ռուս-վրացական սահմանը հատելու թույլտվությանը՝ Հայաստան հասնելու համար։

Թերթի հետ զրույցում վարորդներից մեկն ասել է, որ կտրոն ամրագրելու հերթը չի հասնում, քանի որ ռուսական կողմն օրական միայն մի քանի բեռնատար է բաց թողնում, իսկ մնացած մեքենաները ստիպված են կանգնած մնալ սահմանին։

Մայիսի վերջից և հունիսի սկզբից Ռոսսելխոզնադզորն արգելել է Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի, չրերի ներմուծումն ու տարանցումը ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև պահանջել է դադարեցնել ձկան սերտիֆիկացումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմից անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը:

Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ ուղղություններով արտահանման հնարավորությունների և ՌԴ սահմանից վերադարձած ապրանիքի սուբսիդավորման մասին։ ԶԼՄ-ները հայտնել էին հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը՝ 9500 ծաղիկ, մեկ բեռնատարով Ուկրաինա հասցնելու մասին։ Հունիսի 4-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ ՌԴ-ի սահմանափակումների ֆոնին։

Armenia Today