Վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը փորձեց զբաղվել ընտրակեղծիքներով, համատարած ընտրակաշառք բաժանելով, կազմակերպելով այլ երկրներից մարդկանց տեղափոխումը Հայաստան քվեարկության համար՝ նրանց շահգրգռելով, վախեցնելով և նմանատիպ բաներով։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ես շատ հստակ ուզում եմ արձանագրել, որ սա կարմիր գիծ էր, որը հատվեց ընդդիմության կողմից և ուզում եմ շատ հստակ նաև արձանագրել, որ սա ունենալու է շատ կոշտ հետևանքներ բոլորի համար։ Ընտրակաշառք բաժանողները արմատախիլ են արվելու այս երկրից, իրենք դեռևս չեն պատկերացնում՝ ինչ է իրենց սպասվում։ Օրենքի ուժով հնարավոր ամենախիստ պատիժն է իրենց սպասվում, թող լավ պատրաստվեն դրան
Վերջին 8 տարիների ընթացքում մենք, այնուամենայնիվ, ունեցել ենք հարաբերականորեն ազատ, անկախ և ժողովրդավարական ընտրություններ։ Հլը մի հատ էլ, որ ընդիմությունն է խոսում ընտրակեղծիքներից կամ բողոքում նմանատիպ բաներից, մարդկանց դեմքներին ժպիտ է առաջացնում։ Գյուղերով ընտրակաշառք են բաժանել, ու միակ բանը, որից կարող են իրենք բողոքել, դա այն է, որ իրենք փողը տվել են ու իրենց չեն ընտրել մարդիկ»,–ասաց Ավինյանը։
News.am
