Логотип

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման հուշագրի նախագիծը բաղկացած է 14 կետից

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից։ Այս մասին հունիսի 12-ին հայտնել է Mehr գործակալությունը, որը տարածել է փաստաթուղթը։

«Համաձայնագիրը ներառում է ԱՄՆ պարտավորությունները՝ վերացնել պատժամիջոցները, դուրս բերել զորքերն Իրանից, վերացնել ռազմածովային շրջափակումը, բացել Հորմուզի նեղուցը, հանել նավթային սահմանափակումները և ապասառեցնել իրանական ակտիվները»,- նշվել է գործակալության թելեգրամ-ալիքում։

Բացի այդ, ԱՄՆ-ը պետք է ներկայացնի Իրանի տնտեսության վերականգնման ծրագիր, իսկ կողմերի միջև վերջնական բանակցությունները կկենտրոնանան միջուկային և տնտեսական հարցերի վրա՝ առանց Թեհրանի հրթիռային ծրագրի քննարկման։ Հրապարակման մեջ ընդգծվել է, որ նախագիծը պահանջում է համապատասխան մարմինների հաստատումը։

Նաև, ըստ Mehr գործակալության, որը հղում է կատարել հուշագրի նախագծին, Իրանը և ԱՄՆ-ը 60 օրվա ընթացքում բանակցություններ կվարեն ատոմային ծրագրի շուրջ, որոնց արդյունքներով նախատեսվում է համաձայնագրի կնքում։

News.am