Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են սերտորեն փոխգործակցել Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում։ Մոսկվայում թուրք գործընկերոջ` Հաքան Ֆիդանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Համագործակցության ևս մեկ կարևոր ասպեկտ է անվտանգությունը Սև ծովում՝ Կիևի կողմից սադրանքներ կազմակերպելու փորձերի ֆոնին», – ասել է Լավրովը:
Նա հիշատակել է լցանավերի և հացահատիկով բեռնված նավերի վրա ուկրաինական հարձակումները, ինչպես նաև «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարների դեմ իրականացված ահաբեկչությունները:
Ֆիդանն իր հերթին հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը:
Sputnik Արմենիա
