Նախընտրական քարոզչությունը եռում է։ Կուսակցությունները ներկայացնում են իրենց ծրագրերը։ Նիկոլ Փաշինյանը խոստանում է բոմժ դարձնել Սամվել Կարապետյանին։ Խոստանում է նստեցնել Ռոբերտ Քոչարյանին ։ Խոստանում է խլել Գագիկ Ծառուկյանի տունը։ Եվ ընդհանրապես, ասում է՝ բոլորիդ կսպանեմ։ Եվ առհասարակ, ասում է՝ ինչո՞ւ մեռած չեք։
Սրանք Փաշինյանի նախընտրական խոստումներն են, իշխող կուսակցության ընտրարշավը, որի շարքերում վարչապետի հետևից, ի թիվս այլոց, հնազանդ շնիկների պես քայլում կառավարության կանայք, որոնք ղեկավարում են ՆԳՆ-ը, Առողջապահության նախարարությունը, իսկ ժամանակ առ ժամանակ էլ՝ Պաշտպանության նախարարությունը։
…ՄԱԿՐՈՆԸ ՇԱՏ Է ՍԻՐՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՀԱՅՏՆԻ ԲԱՆ Է։ ԻՆՉՊԵՍ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՍԵՐԸ ԿՈՒՅՐ Է։ Շատ է հովանավորում Մակրոնը Փաշինյանին։ Հետաքրքիր է, նրան զեկուցո՞ւմ են Փաշինյանի օրոք հայկական ազգային ընտրարշավի առանձնահատկությունների մասին։ Խոստումների մասին, որ տալիս է ընտրողներին իր սիրելին։ Հետաքրքիր է, մի՞թե Ֆրանսիայում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Մակրոնը նույնպես սպառնացել է հաշվեհարդար տեսնել ընդդիմախոսների հետ: Եվրամիությունում, ուր շալվարը քշտած այդպես շտապում է Փաշինյանը, դա ընդունվա՞ծ պրակտիկա է ընտրություններում. հաշվեհարդարով սպառնալ ընդդիմախոսներին։
Եվ ինչո՞ւ միայն Եվրամիությունում։ Աշխարհում որևէ տեղ կարո՞ղ է արդյոք արդեն 8 տարի կառավարությունը ղեկավարող քաղաքական գործիչն այդպես վարվել իր երկրի այն քաղաքացիների հետ, որոնք որոշել են ընտրություններում մրցակցել իր հետ:
Թեպետ, մոռացել էինք։ Եղել է այդպիսին, այո: Մի այդպիսի աֆրիկյան բռնապետ կար. Բոկասան։ Նա պարզապես ուտում էր իր ընդդիմախոսներին։ Երբ շատ էր նյարդայնանում: Հայտնի բան է, երբ նյարդայնանում ես՝ ուզում ես սնվել, Փաշինյանի մոտ էլ է դա պարզ երևում։
Ասենք, պետք է արժանին մատուցել Փաշինյանին, մարդակերության նա դեռ չի հասել, թեև ախորժակը բնավ ավելի վատ չէ, քան Բոկասայինը։ Բայց… Ամենևին էլ փաստ չէ, թե քարոզարշավի ավարտին նա որևէ մեկին չի ուտի, գուցե նույնիսկ իր թիմից: Ալեն Սիմոնյանը պիտի ավելի զգույշ լինի. չափազանց հաճախ ու շատ կիպ այնուամենայնիվ չմոտենա։
Այդ Բոկասային, ի դեպ, իր պաշտոնում երկար ժամանակ աջակցում էր հենց «ազատասեր» Ֆրանսիան։ Ռեժիմը վայելում էր նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենի աջակցությունը, որն անվանում էր Բոկասային իր ընկեր ու «ընտանիքի անդամ»։ Երախտապարտ Բոկասան նրան ադամանդներ էր նվիրում։ Հենրի Քիսինջերին՝ նույնպես։
Բոկասային պարգևատրեցին Պատվո լեգեոնի շքանշանով և Լոթարինգյան խաչով, և սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ բարձր ժողովրդավարական արժեքներին Փարիզի նվիրվածության մասին: Ճիշտ է, հանուն օբյեկտիվության նշենք նաև, որ երբ Բոկասային պարգևատրում էին, նա դեռևս մարդ չէր ուտում. ախորժակը բացվեց արդեն պարգևատրումից հետո…
Ձերբակալություններով, ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքներով, վարչական ռեսուրսի ամբողջական գործարկմամբ, ընտրողների միջնորդավորված կաշառմամբ. ահա թե ինչպիսին է այսօր Փաշինյանի նախընտրական քարոզարշավը: Նման բան չի եղել Հայաստանի նորագույն պատմության մեջ։
«Նախկիններին» Փաշինյանի թիմն անվանում է բռնակալներ, իսկ Փաշինյանին՝ ժողովրդավար…
Հնարավո՞ր է արդյոք պատկերացնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոստանար բոմժ դարձնել Վազգեն Մանուկյանին։ Որ Ռոբերտ Քոչարյանը խոստանար խլել Կարեն Դեմիրճյանի տունը։ Որ Սերժ Սարգսյանը խոստանար նստեցնել Րաֆֆի Հովհաննիսյանին։ Որ «նախկիններից» որևէ մեկն իր ընտրարշավի ժամանակ խոստանար սպանել իր ընդդիմախոսներին, անվանելով վերջիններիս «պատերազմի կուսակցություն» և սպառնալով ժողովրդին, որ եթե գործող ղեկավարին նորից չընտրեն, պատերազմ կլինի։
Իշխող կուսակցության ներկայիս՝ երկրի համար նվաստացուցիչ ընտրարշավը Նիկոլ Փաշինյանի ծակած հերթական հատակն է։
Հ.Գ. – Ասում են՝ Ռուբիոն է գալիս։ Գուցե ամերիկացուն հաջողվի՞ չափավորել Փաշինյանի ախորժակը։ Թե՞ ադամանդների համար է եկել:
