Логотип

ՀՀ 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտեր

Հայաստանի խորհրդարանը մայիսի 11-ին արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ ՀՀ 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտեր։

Միայն այս քարտի առկայության դեպքում անձը կարող է ստանալ կենսաչափական անձնագիր։ 6-ից 16 տարեկան անձանց համար նախատեսված կլինեն նաև հատուկ նույնականացման քարտեր, իսկ մինչև 6 տարեկանների համար՝ ծննդյան վկայականներ։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ արտասահմանյան ուղևորությունների համար նախատեսված բոլոր փաստաթղթերը կհամապատասխանեցվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափանիշներին։ Նույնականացման քարտերը նախատեսվում է օգտագործել հանրապետության ներսում, իսկ կենսաչափական անձնագրերը՝ արտերկիր մեկնելու համար։

Կենսաչափական անձնագրեր կտրամադրվեն նաև փախստականներին և հանրապետությունում ապաստան ստացած անձանց։

News.am