Логотип

Հանրապետության հրապարակին հարող փողոցները Վարդավառին փակ կլինեն

Հանրապետության հրապարակում hուլիսի 12-ին նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ նույն օրը ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, փակ կլինի նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս)՝ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ: