Логотип

Իրանի Մեշհեդ քաղաքում այրել են LEGO-ի հսկայական խորանարդիկներից պատրաստված Թրամփի արձանը

Իրանի Մեշհեդ քաղաքում կախել և այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆիգուրը` պատրաստված LEGO–ի հսկայական խորանարդիկներից։

Ակցիան անցկացվել է հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության շրջանակներում, որի վերջին մասը տեղի է ունեցել նրա հայրենի քաղաքում։ LEGO–ից հավաքված Թրամփին նախ բարձրացրել են պատրաստած կախաղանի վրա, ապա իջեցրել գետնին։ Այնուհետև նրան են մոտեցրել ջահերը և այրել ամբոխի վանկարկումների ներքո։

Այաթոլլա Խամենեիին հուղարկավորել են մեկշաբաթյա արարողություններից հետո։ Տեղական ԶԼՄ–ների տվյալներով՝ այս ընթացքում մոտ 40 մլն մարդ է դուրս եկել փողոց ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով փետրվարի 28-ին զոհված առաջնորդին հրաժեշտ տալու համար։

Sputnik Արմենիա