Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը և նրա գործունեության հավանության վարկանիշը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած շաբաթվա ընթացքում կրկին նվազել են, վկայում են Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի վերջին հարցման տվյալները։
Նախագահի գործունեության հավանության ցուցանիշը կազմել է 66,0 տոկոս՝ մեկ շաբաթ առաջվա 66,9 տոկոսի դիմաց։ Այն արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ ընկնում է։
Վստահության մակարդակը ևս երկրորդ շաբաթն անընդմեջ նվազում է՝ հասնելով 72,3 տոկոսի՝ մեկ շաբաթ առաջվա 73,3 տոկոսից հետո (դրանից մեկ շաբաթ առաջ այն եղել էր 76,7 տոկոս)։
Կենտրոնը նշել է, որ հարցումն անցկացվել է համակցված մեթոդով։ Մայիսի սկզբին կենտրոնը փոխել է մեթոդաբանությունը և սկսել է անցկացնել ոչ միայն հեռախոսային հարցազրույցներ, այլև տնային հարցումներ, այսինքն՝ իրականացվել է մարդկանց հարցումներ անձամբ։
«Агентство»-ն նշել է, որ այս շաբաթվա իրադարձությունը ռուսաստանցիների մեծ մասի համար, Հանրային կարծիքի հիմնադրամի (ФОМ) տվյալներով, դարձել են բենզինի պակասը և վառելիքի գների աճը։
News.am
