Հունիսի 2-ին կապանում մահացած զինվորի` Արամայիս Գևորգյանի գործով 4 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է armlur–ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա թեև առողջական որոշակի խնդիրներ է ունեցել, սակայն նրան համարել են պիտանի և զորակոչել զինվորական ծառայության։ Արամայիսը 2023 թվականից ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Արտիմետ համայնքում, տան միակ որդին էր։
Հիշեցնենք` Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին հայտնաբերվել է հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում: Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik Արմենիա
