Логотип

Սերժ Սարգսյան․ Քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքներով «Բարգավաճ Հայաստանը» մանդատներ կստանա

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մանդատներ կստանա։ Իր այս համոզմունքով քաղաքական գործիչը կիսվել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում։

Պատասխանելով այն կշտամբանքներին վերաբերող հարցին, թե ինքն ընտրվել է երրորդ ժամկետով, և հիմա նույնն անում է Փաշինյանը, Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ ինքը չի ընտրվել երրորդ ժամկետով. 2 անգամ եղել է նախագահ և 1 անգամ՝ վարչապետ, իսկ երեք ժամկետների մասին հայտարարությունները նրանց քարոզչական թեզն են։

Միևնույն ժամանակ, նախկին նախագահը չի կարծում, թե այդ պնդումը կիրառելի է Փաշինյանի դեպքում, քանի որ առաջին երկու ընտրությունները եղել են արտահերթ։

Հիշեցնենք, որ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մասնակցել ընտրություններին։

News.am