Логотип

Չնայած նոր հարվածների սպառնալիքներին՝ ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները

Չնայած իսլամական հանրապետությանը նոր հարվածներ հասցնելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Fox News»-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։

Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև երկխոսությունը չի ընդհատվել, իսկ Վաշինգտոնը մտադիր է շարունակել առավելագույն ճնշում գործադրել Թեհրանի վրա՝ համաձայնության հասնելու համար։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է Իրանի ուղղությամբ նոր հարվածներ հասցնելու հրաման արձակել։ Որպես հնարավոր թիրախներ նա նշել էր էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, այդ թվում՝ էլեկտրակայաններն ու կամուրջները։

News.am