Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և ԵՄ անդամակցության հարցով որոշում կկայացնի պատշաճ պահի։ Այդ մասին News.am–ի հետ զրույցում այսօր հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ դեպի ԵՄ։
«Մենք միշտ ասել ենք՝ երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև, հասկանալիորեն կկատարենք։ Այսօր մայիսի 10-ն է, մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք։ Դա ուժի մեջ է»,– հայտարարեց նա` ավելացնելով, որ գաղտնիք չէ, որ Հայաստանի ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի։
Sputnik Արմենիա
