Логотип

Նարեկ Կարապետյանի ելքը ՀՀ-ից արգելվա՞ծ է. սահմանապահները չեն թողել նրան գնալ Վերին Լարս

Սահմանապահ ծառայությունն այսօր թույլ չի տվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին անցնել սահմանն ու հասնել Վերին Լարսի անցակետ։

«Սահմանապահ ծառայությունները հայտնել են, որ իմ այցելությունն այնտեղ արգելված է, և սահմանափակում դրեցին իմ վրա»,- ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ «Արմատ մեդիա»-ի նկարահանող խմբի հետ ցանկացել են հետաքրքիր նախագիծ իրականացնել. մեկնել Վերին Լարս՝ հայկական բեռնատարների 15 կմ-անոց հերթերի մասին ռեպորտաժ պատրաստելու համար։ Նկարահանող խմբին թույլ են տվել, իսկ իրեն՝ ոչ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Զվարթնոց» օդանավակայանում արգելվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելքը Հայաստանից։ Նա կնոջ հետ պատրաստվում էր մեկնել ընտանեկան գործերով:

Sputnik Արմենիա