«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դիմում է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
«Եթե համեմատական անցկացնենք 2021 թվականի և 2026 թվականի ընտրությունների միջև, նույնիսկ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի գնահատականներն ավելի վատն են։ Այն իշխանությունը, որը մշտապես խոսել է այն մասին, որ իրենք ամենաարդար, օբյեկտիվ ընտրություններ կազմակերպողն են՝ այդպես չէ, որովհետև նույնիսկ, ըստ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի գնահատականների, մեծ անկում ունեն»,-ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Aysor.am
