Логотип

Սագրադա Ֆամիլիան դարձել է աշխարհի ամենաբարձր եկեղեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հռոմի պապ Լևոն XIV-ը հունիսի 10-ին` հայտնի ճարտարապետ Անտոնի Գաուդիի մահից ուղիղ 100 տարի անց, օծել է Քրիստոսի աշտարակը Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա վանքում։

Եկեղեցու առաջին քարը տեղադրվել է 1882 թվականին, իսկ հաջորդ տարի դրա շինարարությունը ստանձնեց անձամբ Գաուդին։ Եկեղեցին ավարտուն տեսքով տեսնել նա չհասցրեց։ Գլխավոր ճարտարապետի մահվան պահին՝ 1926 թվականին, կանգնեցվել էր նրա նախագծած 18 աշտարակներից միայն մեկը։Ավելի քան 140 տարի տևած շինարարության ընթացքում գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրել է 9 մարդ։ Տաճարի շինարարությունը շարունակվել է հաջորդ տասնամյակի ընթացքում՝ Սագրադա Ֆամիլիա հիմնադրամի՝ տոմսերի վաճառքից և մասնավոր նվիրատուներից ստացած միջոցներով։

Ժամանակակից պատմության ամենահավակնոտ ճարտարապետական ​​նախագծերից մեկի վերջին տարրը դարձավ մոտ 100 տոննա կշռող խաչը, որը տեղադրված է Քրիստոսի աշտարակի վրա։ Այն օծել է Հռոմի պապը, որը հատուկ այդ նպատակով Վատիկանից Բարսելոնա էր ժամանել։

Աշտարակի օծման արարողությունն ուղեկցվում էր հանդիսավոր պատարագով և պապի կողմից հսկայական կերամիկական խաչի օրհնությամբ։ Դրանից հետո Բարսելոնայի վրա հայտնվեց Գաուդիի հսկայական դիմանկարը, որը ստեղծվել էր դրոնների օգնությամբ։

Մայր տաճարում և շրջակայքում պատարագին ներկա էր 8000 մարդ, այդ թվում՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը։

Այժմ գրեթե 173 մետր բարձրությամբ բազիլիկ եկեղեցին համարվում է աշխարհի ամենաբարձր եկեղեցին։

Չնայած շինարարական հիմնական փուլն ավարտվել է, դեկորատիվ և ոչ կառուցվածքային աշխատանքները դեռ մի քանի տարի կպահանջեն։

Sputnik Արմենիա