USD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 28°C

Логотип

ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՑ ԱՅՍ ՏԵՍՔՆ ՈՒՆԻ, ՈՐՏԵՂ ՀՀ-Ն ԱՆՎԵՐՋ ԶԻՋՈՒՄ Է, ԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆՎԵՐՋ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՎ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆՈՒՄ

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սահմռկեցուցիչ փաստեր է ներկայացրել ադրբեջանական բանտերում հայերի նկատմամբ իրականացված կտտանքների մասին, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Բացի այն հանգամանքից, որ հայերը մշտապես թիրախավորվել են հայ լինելու և Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ համակարգային ձևով իրականացվող թշնամական ու ատելության քաղաքականության հետևանքով, նաև ծանր հալածանքների են ենթարկվում քրիստոնյա լինելու և քրիստոնեական խորհրդանիշներ կրելու համար:

Անհերքելի փաստեր կան, որ Բաքվի բանտերում մարդկանց մարմիններին դաջված խաչերը վառելով հեռացրել են, ինչի մասին իրավապաշտպանը նախօրեին որոշ մանրամասներ է ներկայացրել:

Երբ սրան գումարում ես Արցախի տարածքում ոչնչացվող կամ պղծվող եկեղեցիների, խաչքարերի և կրոնական այլ խորհրդանիշների թեման, խնդիրն առավել հրատապ է դառնում:

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, ոչնչացնում և թշնամություն սերմանում»։

Aysor.am

Հետևեք մեզ՝ Facebook Telegram