Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2025 թվականի ստեղծագործությունների մրցույթ հետևյալ անվանակարգերում.
1) Գրականություն
2) Հայագիտություն
3) Կերպարվեստ (գունանկար, քանդակ, գրաֆիկա)
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՂԹՈՂԸ ԿՍՏԱՆԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ` 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Մրցույթին մասնակցել ցանկացողները հետևյալ հղմամբ պետք է սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը (ներառյալ) լրացնեն մասնակցության հայտ՝ նեկայացնելով 2025 թվականին իրենց հեղինակած աշխատանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն կամ դիմեն ՀԹՄՄ գրասենյակ։ Սխալ կամ թերի լրացված հայտերը չեն դիտարկվի։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ, ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 12:00-16:00-ն (հասցե` Երևան, Խանջյան 50, 2-րդ հարկ, հեռ.` 010-55 26 32, 010-57 02 83)։
Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչություն
