Логотип

Ընդդիմությունը հանդիպումներ է սկսել Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպումներ է սկսել իր նախաձեռնած «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի մասին խորհրդարանական լսումների առիթով, հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ հանդիպումներ են տեղի ունենում ընդդիմության և արտախորհրդարանական ուժերի հետ։

Մամիջանյանի խոսքով՝ ինքը, ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։

«Պատիվ ունեմ»-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց էր սկսել: Խմբակցությունը պատրաստել ու հրապարակել է «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Armenia Today