Последние новости

ԴԵՄ ԱՌ ԴԵՄ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԻԿԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

Կիրակի օրը «Արավուս» ջոկատի աշխարհազորայինները հանդես եկան իշխանություններին հղված տեսաուղերձով՝ կոչ անելով պետական մարմիններին վերջապես ուշադրություն դարձնել սահմանային դիրքերի ռազմավարական կարևոր բարձունքների պաշտպանության անհրաժեշտությանը, որոնց հանդեպ ամեն օր ոտնձգություն են կատարում (առայժմ՝ խաղաղ) ադրբեջանցի զինվորականները:

Արդեն մի ամբողջ շաբաթ Սյունիքից այդպիսի ահազանգեր են ստացվում. ադրբեջանցի զինվորականները գալիս ու ասում են սահմանները հսկող հայ աշխարհազորայիններին. «Հետ քաշվեք, սա հիմա մեր տարածքն է»։ Մերոնք ընդհանուր լեզու են գտնում ազերների հետ, նրանք հեռանում են՝ խոստանալով վերադառնալ։ Եվ այդպես՝ ահա արդեն օրեր շարունակ։ Այն հարցերը, թե՝ իսկ ո՞ւր է իշխանությունը, ինչո՞վ է զբաղված, ինչո՞ւ են աշխարհազորայինները ստիպված լինում լուծել նման հարցերը ադրբեջաներենի իրենց իմացության, պայմանավորվելու ունակության չափով, ինչո՞ւ են հասարակ մարդիկ մենակ մնացել Փաշինյանի եփած շիլափլավի առջև, և որտե՞ղ է առհասարակ պետությունը, մնում են օդում կախված…

Իր կիրակնօրյա տեսաուղերձում «Արավուսի» աշխարհազորայինները նշում են, որ ամենօրյա ռեժիմով բանակցում են ադրբեջանցի զինծառայողների հետ իրենց (արավուսցիների) կողմից պահպանվող ռազմավարական կարևոր բարձունքի շուրջ, որից ասես ափիդ մեջ բացվում են Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Քարաշեն, Խնձորեսկ համայնքները: Աշխարհազորայինները գոնե ամենափոքր աջակցություն են խնդրում մեր պետական այրերից։ Նրանք նշում են, որ սյունյաց հողի մի թիզ անգամ չեն զիջելու և կանգնելու են մինչև վերջ, բայց նկատի առնելով իրենց կողմից պահպանվող բարձունքի ռազմավարական կարևորությունը՝ անհրաժեշտ է բանակի, պետության օժանդակությունը։ Համաձայնեք, զարմանալի է, որ դա չի հասկանում այսօրվա իշխանությունը։ Դժվար է այլ եզրահանգում անել, եթե առ այսօր, երբ աշխարհազորայիններն արդեն մեկ շաբաթ շարունակ ահազանգում են, Սյունիքի համար այդչափ կարևոր բարձունքը մնում է լոկ իրենց «խղճին»…

Ընդհանրապես նոյեմբերի 10-ից հետո մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրների, իրադարձությունների ժամանակագրությունը ցույց է տալիս, որ իշխանությունը զբաղված է ինչով ասես, միայն ոչ դրանց լուծմամբ։ Մինչև նոյեմբերի 10-ի կապիտուլյացիան միայն հիվանդ երևակայությունը կարող էր պատկերացնել, որ, օրինակ, Սոթքում, Քարվաճառում, որի սահմանին դարպասներ էին տեղադրված, որոնք ադրբեջանցի զինվորականները կոտրել են, հայ-ադրբեջանական սահմանի գծանշման հարցերը որոշելու են տեղի համայնքի ղեկավարն ու ադրբեջանցի զինվորականները, հա, ու նաև GPS-ը՝ արբանյակային նավիգացիայի համակարգը։ Ընդ որում հայ գեներալը զեկուցում է, որ Սոթքում անվտանգության բոլոր հարցերը լուծում էր ռուսական կողմը, հայ զինվորականները ներգրավված չեն եղել այդ հատվածի անվտանգության ապահովման գործընթացում, Սոթք-Քարվաճառ ճանապարհի դարպասները նույնպես տեղադրել է ռուսական կողմը: Եվ ընդհանրապես ոսկու հանքի հարցով, որի շահագործումը, ի դեպ, բյուջե էր բերում 40 մլն դոլար (չորրորդ տեղը՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում), զբաղվում է և վճռելու է ռուսական կողմը։

Իսկ որտե՞ղ է, մի հարցնող լինի, հայկական կողմը, ինչո՞վ է զբաղված։ Ի դեպ, մինչ օրս հայտնի չէ, թե երբ է սկսելու աշխատել հանքը, ինչ ծավալներով, ինչ է սպասվում այնտեղ աշխատող ավելի քան 750 մարդկանց, և ինչ կարող է առաջարկել կառավարությունը Գեղարքունիքի մարզի հարյուրավոր բնակիչներին, որոնք կարող են գործազուրկ մնալ։ Ընդ որում ինքը՝ կառավարության ղեկավարը, որը գտնվում է բազմապատիկ ուժեղացված թիկնազորի պաշտպանության տակ, թաքնվելով իր իսկ քաղաքացիներից ոստիկանների երեք շարքերի հետևում, իր լայվերում կոչ է անում մարդկանց, որոնք պետք է ապրեն ադրբեջանցի զինվորականների հետ գրեթե կողք-կողքի, խուճապի չմատնվել...

Համացանցում բազմաթիվ տեսանյութեր են տարածվել, որտեղ մարդիկ հապշտապ, վախեցած, խուճապահար լքում են Արցախի գյուղերը, քանի որ այնտեղ արդեն ներխուժել է ադրբեջանական բանակը, և խաղաղ քաղաքացիները ստիպված են իրենք լեզու գտնել նրանց հետ, խնդրել ադրբեջանցի զինվորականներին, որպեսզի նրանք թույլ տան դուրս բերել իրերը: Տեսանյութը, որտեղ ադրբեջանցի զինվորականը գոռում է տարեց հայի վրա, որը փորձում է պայմանավորվել, որպեսզի թույլատրեն դուրս բերել տան հասարակ իրերը, վիրավորական է, այն կադրերը, թե ինչպես են մարդկանց վռնդում սեփական տնից, որևէ այլ հույզեր՝ բացի վրդովմունքից, չեն կարող առաջացնել: Վրդովմունք՝ առաջին հերթին իշխանության նկատմամբ, որը հանձնեց երկիրը՝ այնտեղ բնակվող մարդկանց հետ միասին, և մենակ թողեց խաղաղ քաղաքացիներին ադրբեջանցի զինվորականների հետ դեմ առ դեմ՝ վտանգելով ու նվաստացնելով նրանց։ Այլապես անհասկանալի է, թե ինչպես ադրբեջանական բանակը խայտառակ եռակողմ համաձայնագրով թշնամուն հանձնված տարածքներում հայտնվեց շատ ավելի շուտ, քան այնտեղից կհասցնեին հեռանալ հայ խաղաղ բնակիչները։

Ինչո՞ւ հայկական կողմը, նախքան ադրբեջանցի զինվորականներին այդ գյուղեր մտնել թույլ տալը, չփորձեց նույնիսկ հասկանալ, թե արդյոք բոլոր բնակիչներն են հասցրել դուրս գալ: Չենք խոսում արդեն այն օգնության մասին, որ անհրաժեշտ էր ցուցաբերել մարդկանց, որոնց հրամայված էր հաշված օրերի և նույնիսկ ժամերի ընթացքում հավաքվել ու լքել իրենց տները…

Մի՞թե զարմանալի է, որ նման պայմաններում խաղաղ քաղաքացիները փաստացի արդեն նոյեմբերի 10-ից հետո շարունակում էին գերի ընկնել։ Խայտառակ համաձայնագրի ստորագրումից առաջ և հետո գերեվարվածներից ոմանց հաջողվել է վերադառնալ օմբուդսմենի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ։ Իսկ որտե՞ղ է Հայաստանի կառավարությունը։ Ինչո՞ւ են անհայտ կորած զինծառայողների ծնողները շաբաթներ շարունակ թակում Պաշտպանության նախարարության, կառավարության դռները՝ պիկետներ կազմակերպելով այնտեղ, և պատասխան չստանալով՝ ի վերջո դիմում Ռուսաստանի դեսպանատուն, ՌԴ նախագահին՝ խնդրելով օգնել գտնել անհայտ կորածներին, վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մնացած զոհվածների մարմինները, գերության մեջ գտնվող զինծառայողներին։

Ինչո՞ւ են անհայտ կորածների ծնողները իշխանության անգործության պատճառով մեկնել Ստեփանակերտ՝ իրենց որդիներին, եղբայրներին, հայրերին փնտրելու մտադրությամբ։ Ինչո՞ւ գերիների, զոհվածների մարմինների փոխանակման և անհայտ կորածների ճակատագրի պարզման հարցերը Փաշինյանը բարձրացրեց միայն դեկտեմբերի 2-ին՝ ՀԱՊԿ-ի գագաթաժողովում, անվանելով դրանք անհետաձգելի հարցեր: Նա ինչ է, նոյեմբերի 10-ին եռակողմ համաձայնագիրը ստորագրելիս տեղյակ չէ՞ր այդ հարցերի անհետաձգելի բնույթի մասին, ինչո՞ւ հաշվի չի առել դրանք տեքստում, որում, սակայն, նախորոշված է բանակի դուրսբերման և տարածքների հանձնման օրն ու ժամը...

Մի քան օր անց կլրանա Փաշինյանի կողմից խայտառակ համաձայնագրի ստորագրման մեկ ամիսը, իսկ պետության կողմից լքվածության, պետական իրավասության խնդիրների առջև մենակ մնացած մարդկանց մոտ չի անցնում այն զգացողությունը, որ իրենք ոչ մեկին պետք չեն։ Եվ նույնիսկ հակառակը. աճում է՝ հին ու ի հայտ եկող նոր խնդիրների չլուծվելուն զուգընթաց։ Մարդիկ ինչպես որ փորձում էին ինքնույրույն լուծել պետության խնդիրները, այնպես էլ, չստանալով իշխանությունների օգնությունը, գործողությունները, շարունակում են դա անել առ այսօր։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • «АВТОРИТЕТ» ИЗ-ПОД ПАЛКИ: УК В ПОМОЩЬ
      2023-07-12 10:57

      Несколько депутатов правящей фракции запустили в обращение проект изменений в Регламент НС, которым намерены обязать являться в парламентскую следственную комиссию всех, кого приглашает следственная комиссия НС «на дачу показаний».

    • НЕ ГОВОРИТЕ, ЧТО ВАС НЕ ПРЕДУПРЕЖДАЛИ
      2023-05-12 10:20

      Размещение азербайджанских вооруженных формирований по соседству с селами Гегаркуникского марза Армении, в том числе на суверенной территории Армении, является преступным, это грубо нарушает жизнь и безопасность людей, нарушают нормальную жизнь, написал в соцсетях основатель «Центра права и справедливости Татоян», бывший защитник прав человека РА Арман Татоян. Примечательно, что в своей речи на заседании правительства Пашинян даже не вспомнил об этом: о том, что уже ровно два года как азербайджанские вооруженные силы вторглись на суверенную территорию РА в Гегаркунике и Сюнике и с попустительства армянской власти неплохо себя здесь чувствуют…

    • НАЗНАЧЕНИЯ ВИНОВНЫХ ПРОДОЛЖАТСЯ
      2023-05-03 13:46

      Депкорпус в третий раз продлил срок действия парламентской следственной комиссии по расследованию обстоятельств 44-дневной войны 2020 года – еще на 6 месяцев. Впрочем, депкорпус – сильно сказано, решение было принято одними лишь голосами фракции власти, оппозиция высказалась против, хоть председатель этой комиссии Андраник Кочарян и на сей раз попытался всеми правдами и неправдами завлечь оппозиционеров на работу в следственной комиссии.

    • «КЛАССИКОВ» – НА ПОМОЙКУ!
      2023-03-13 10:49

      Единственный представитель СА в совете  старейшин Еревана в беседе с «Жоховурд» не исключил, что на предстоящие в сентябре очередные столичные выборы «Светлая Армения» пойдет в блоке с «Гражданским договором». Что, согласитесь, звучит отнюдь не сенсационно и даже вполне ожидаемо, учитывая, насколько «классической» политической единицей является СА. Что, собственно, она и демонстрировала все последние пять лет.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ