Последние новости

ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ՀԱՎԱՏԱՆՔ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍՏԱԽՈՍՆԵՐԻՆ

Անամոթ իշխանությունը հորինել է նոր պատրվակ. մեդիատեռոր։ Ինքը կրկին ոչ մի բանում մեղավոր չէ.այժմ իր դեմ դավեր են նյութում և իրեն՝ խեղճին, տեռորի են ենթարկում «անհայտ ծագումով և անհայտ երկրից կառավարվող» տեղեկատվակական ալիքները։

Հենց «մեդիատեռորով», հերթական անգամ զոհ ձեվանալով, որոշեց արդարանալ Փաշինյանը, որպեսզի չպատասխանի այն հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի պետական սահմանների վրա, և ինչու են սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդիկ այսօր՝ Փաշինյանի կողմից խայտառակ կապիտուլյացիայի ստորագրումից մեկ ամիս անց, միայնակ մնացել սահմանի վրա ուժեր կենտրոնացնող թշնամու հետ դեմ առ դեմ։

Սակայն ամեն նորը, ինչպես ասում են, վաղուց մոռացված հինն է։ Դատելով ամենից, իշխանության պատրվակների ու երևակայության զինանոցը սպառվել է։ Մեդիատեռոր հասկացությունը իմքայլականները գործարկել էին դեռևս մեկուկես տարի առաջ, ակտիվորեն առաջ տանելով դա և փորձելով ներշնչել զանգվածներին, թե իրենց բոլոր դժբախտությունների մեղավորը ԶԼՄ-ներն են, որոնք չեն ցանկանում տեսնել դրական փոփոխությունները։ Այսօր, ինչպեսև մեկուկես տարի առաջ, իր անգործունակությունը, ձախողումներն ու դրժած խոստումները իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, փորձում է արդարացնել մեդիատեռորով։ Ախր ով-ով, բայց իշխանությունը, որը բյուջետային փողերով պահում է ֆեյքերի ամբողջ ֆաբրիկաներ, որոնք վերևից ստացած հրամանով սևացնում ու վիրավորում են նախրի զգացումին չենթարկվող և ինքնուրույն մտածել հանդգնող ցանկացած մարդու, մեդիատեռորի մասին թող ավելի լավ է պարզապես չխոսի։

ԶԼՄ-ների դեմ հարձակումներ Փաշինյան-Հակոբյան զույգը ձեռնարկել է իշխանության գալուն պես, դեռևս երկուսուկես տարի առաջ։ Այն ժամանակից ի վեր իշխանության կողմից պարբերաբար ձեռնարկվել են զանգվածային լրատվամիջոցներին պատերազմ հայտարարելու փորձեր՝ որոշակի նյութերի զետեղումով, մանիպուլյացիայի ենթարկելով (ընդ որում՝ միանգամայն հաջողված) հանրային կարծիքը ԶԼՄ-ների նկատմամբ, վերջիններիս բաժանելով յուրայինների, որոնք խորհուրդ է տրվում ընթերցել, և «հակաների»՝ խորհուրդ տալով անտեսել։ Ճիշտ նույն սկզբունքով, որով հասարակությունը բաժանված էր «սևերի» ու «սպիտակների», «յուրայինների» և «օտարների»։ Իշխանության ներկայացուցիչների շրջանում մոդայիկ էր դարձել տեսախցիկների առաջ գնահատականներ տալ իրենց ուղղված հարցերին, լրագրողներին, ԶԼՄ-ներին, «ճիշտ» ժուռնալիստիկա սովորեցնել լրագրողներին, դրանով իսկ ուղղորդելով հասարակական կարծիքը։

Այսօր, դատելով ամենից, իշխանությունն անամոթաբար կրկին անցել է իր գործելակերպին։ Երբ պետք է պատասխան տալ Ադրբեջանի և Թուրքիայի արդեն ծայրաստիճան լկտիացած նախագահներին, որոնք անարգել նվաստացնում ու վիրավորում են հայ ժողովրդին, Հայաստանին, Արցախին, իշխանությունը մտնում է ծակուծուկ, իրեն շրջապատում ոստիկանական ջոկատաշղթաներով, եռաշար «Ալֆայով», չհամարձակվելով ծպտուն անգամ հանել։ Մինչդեռ հայկական ԶԼՄ-ների հետ նա ձևականությունների հետևից չի ընկնում։ Հենց այն ԶԼՄ-ների, որոնք պատերազմի բոլոր 44 օրերին պահպանել են գործադիր ու տեղական իշխանությունների գործողությունների քննադատությունն արգելելու կառավարության որոշումը, ենթարկվել միայն հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական տեղեկատվությունն օգտագործելու պահանջին։ Պաշտոնական տեղեկատվությունը, որը, ինչպես պարզվեց, ծայրեծայր սուտ էր։

Այսօր այդ ստախոս իշխանությունը համարձակվում է խոսել մեդիատեռորի մասին։ Ինչպիսի ցինի՛զմ։ Խոսքը նույն այն իշխանության մասին է, որն ինքն էր պատերազմի գրեթե մեկուկես ամսվա ընթացքում զբաղվում մեդիատեռորով։ Չենք խոսում արդեն ստի, կեղծիքի, փաստերի նենգափոխման, մանիպուլյացիայի երկուսուկես տարվա մասին։

Այսօր իշխանության կուսակցության վարչության անդամներն իրենց ղեկավարի օրինակով Ֆեյսբուքում ակտիվորեն ստատուսներ են գրում մեր երկրում սկսված մեդիատեռորի ժամանակաշրջանի մասին։ Եվ խորհուրդ են տալիս Հայաստանի և Արցախի սահմաններին տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ հարցերի պատասխանների որոնումներով «չտրվել սենսացիաների հետևից ընկած կայքերի ապատեղեկատվությանն ու խուճապին» և հետևել պաշտոնական տեղեկատվությանը։ Դուք դա լո՞ւրջ եք ասում, պարոնայք։

Ըստ էության, հենց այսպես էլ վարվում էր հասարակայնությունը պատերազմի 44 օրերի ընթացքում. հավատում էր մեր պաշտոնական տեղեկատվությանը, այլ ոչ թե ադրբեջանականին, և խուճապի չէր մատնվում։ Մինչև որ Նիկոլը ստորագրեց կապիտուլյացիան։ Ուրեմն ինչո՞ւ պիտի ԶԼՄ-ն ու հասարակայնությունը հիմա հավատան հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական տեղեկատվությանը, որը մեկուկես ամիս ստել է ռազմաճակատում տիրող իրական վիճակի մասին։ Ինչո՞ւ պիտի ԶԼՄ-ներն ու հանրությունը հավատան ներկայիս պաշտոնյաներին, որոնց համար ստելը փռշտալու պես մի բան է։

«Մի ծանրաբեռնեք ձեզ սկանդալային կայքերի ավելորդ տեղեկատվությամբ, ավելի շատ ժամանակ անցկացրեք ընտանիքի հետ», հորդորում են իմքայլականները։ Որպեսզի ճիշտ այնպես, ինչպես նոյեմբերի 10-ին հայտնաբերեցինք, որ կորցրել ենք Արցախը, մի օր արթնանալով՝ հայտնաբերենք, որ կորցրել են Սյունիքը, Գեղարքունիքը և սաստիկ բարեկամացել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, այնպես չէ՞։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • «АВТОРИТЕТ» ИЗ-ПОД ПАЛКИ: УК В ПОМОЩЬ
      2023-07-12 10:57

      Несколько депутатов правящей фракции запустили в обращение проект изменений в Регламент НС, которым намерены обязать являться в парламентскую следственную комиссию всех, кого приглашает следственная комиссия НС «на дачу показаний».

    • НЕ ГОВОРИТЕ, ЧТО ВАС НЕ ПРЕДУПРЕЖДАЛИ
      2023-05-12 10:20

      Размещение азербайджанских вооруженных формирований по соседству с селами Гегаркуникского марза Армении, в том числе на суверенной территории Армении, является преступным, это грубо нарушает жизнь и безопасность людей, нарушают нормальную жизнь, написал в соцсетях основатель «Центра права и справедливости Татоян», бывший защитник прав человека РА Арман Татоян. Примечательно, что в своей речи на заседании правительства Пашинян даже не вспомнил об этом: о том, что уже ровно два года как азербайджанские вооруженные силы вторглись на суверенную территорию РА в Гегаркунике и Сюнике и с попустительства армянской власти неплохо себя здесь чувствуют…

    • НАЗНАЧЕНИЯ ВИНОВНЫХ ПРОДОЛЖАТСЯ
      2023-05-03 13:46

      Депкорпус в третий раз продлил срок действия парламентской следственной комиссии по расследованию обстоятельств 44-дневной войны 2020 года – еще на 6 месяцев. Впрочем, депкорпус – сильно сказано, решение было принято одними лишь голосами фракции власти, оппозиция высказалась против, хоть председатель этой комиссии Андраник Кочарян и на сей раз попытался всеми правдами и неправдами завлечь оппозиционеров на работу в следственной комиссии.

    • «КЛАССИКОВ» – НА ПОМОЙКУ!
      2023-03-13 10:49

      Единственный представитель СА в совете  старейшин Еревана в беседе с «Жоховурд» не исключил, что на предстоящие в сентябре очередные столичные выборы «Светлая Армения» пойдет в блоке с «Гражданским договором». Что, согласитесь, звучит отнюдь не сенсационно и даже вполне ожидаемо, учитывая, насколько «классической» политической единицей является СА. Что, собственно, она и демонстрировала все последние пять лет.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ