ՈՒՍԱՊԱՐԿԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՄԻՋԵՎ
Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի առաջացրած արձագանքը սպասելիորեն մեծ էր։ Բազմաթիվ առումներով։ Մասնավորապես, նոր փաստարկներով համալրվեց դավաճանության վարկածը, որն այնուամենայնիվ տեղի է ունեցել... Բայց հիմա նույնիսկ այդ մասին չէ խոսքը:
Հիմա խոսքը Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին է, որ արտահերթ ընտրությունների դեպքում նա իր թիմով մտադիր է մասնակցել դրանց և հաղթել։ Ոմանք այդ հայտարարությունը քննադատաբար ընդունեցին. ասել է թե՝ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է խաղալ Նիկոլ Փաշինյանի կանոններով։ Կարծում ենք՝ դա սխալ, եթե ոչ պատվիրված ընկալում է։
Նախ՝ արտահերթ ընտրություններն ամենևին էլ խաղ չեն Փաշինյանի կանոններով։ Եթե Փաշինյանի կամքով լիներ, նա հանգիստ կշարունակեր վաճառել երկիրն՝ ընդհուպ մինչև իր հնգամյա ժամկետի լրանալը, իսկ հետո կփորձեր վերընտրվել։ Արտահերթ ընտրությունների մասին Նիկոլի խոսակցությունները, սահմանամերձ տարածքներա Ադրբեջանին հանձնելու գործընթացի որոշակի կասեցումը ընդդիմության բազմահազարանոց ակցիաների և հասարակական ճնշման արդյունքն են։ Միայն այդ ամենի արդյունքում է, որ Փաշինյանը կառչում է վերջին հնարավորությունից. անցկացնել ընտրություններն իր վերահսկողությամբ և հավաքել բավարար քանակի ձայներ, ինչը թույլ կտա իր վրայից սրբել դավաճանի պիտակը։
Այո, բոլորն էլ կցանկանային, որ Նիկոլն ավելի փոքր չարիք լիներ ու հոժարակամ հրաժարական տար նոյեմբերի 10-ից հետո։ Բայց ոչ, պարզվեց, որ նա մանր սրիկա չէ։ Այո, ինչպես ասում է Քոչարյանը, հույս կար, որ 88 ուսապարկերի շարքում, որոնց Նիկոլը բերեց խորհրդարան, կգտնվեն երեք տասնյակ համեմատաբար ազնիվ մարդիկ, դուրս կգան խմբակցությունից և, ընդդիմության պատգամավորների հետ մեկտեղ, բավականաչափ ձայներ կհավաքվեն, որպեսզի վարչապետը վերջապես պոկվի աթոռից։ Չգտնվեցին։ Պարզվեց, որ կարգին մարդկանց այնտեղ կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա։ Մնացած բոլորը ոչ թե պարզապես ուսապարկեր են, այլ ծախված ուսապարկեր, որոնք պատրաստ են շարունակել փլուզել հայկական պետականությունը, վաճառել իրենց երկիրը։
Այո, հանրային ճնշումը շուտով կրկին թափ կառնի, հազարավոր մարդիկ նորից դուրս կգան փողոց, և այդժամ Նիկոլին ուրիշ ոչինչ չի մնա, քան գնալ արտահերթ ընտրությունների։ Հայտնի է, որ այժմ քննարկվում է խորհրդարանի ինքնալուծարման տարբերակը՝ առանց վարչապետի հրաժարականի, սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Սա Փաշինյանի վերջին խաղադրույքն է. անցկացնել ընտրություններն իր վերահսկողությամբ։ Եվ ինչ, ինչ-որ մեկը լրջորեն առաջարկում է ինքնաբացառվե՞լ այդ ընտրություններից ու հնարավորություն տալ Նիկոլին, գումարած «Սասնա ծռերին», գումարած Արսենյանին, Զավենիչին ու Շիրինյանին ձևավորելու իրենց խորհրդարա՞նը։
Իհարկե, Նիկոլի կողմից վերահսկողվող ընտրությունները բարդ են լինելու։ Եվ բոլորն էլ կցանկանային, որ ընդդիմության սցենարը գործեր, երբ Նիկոլը հեռանում է, խորհրդարանը վարչապետ է նշանակում Վազգեն Մանուկյանին, վերջինս կայունացնում է իրավիճակը, և միայն դրանից հետո ենք գնում ընտրությունների, որոնց ինքը՝ Վազգեն Մանուկյանը չի մասնակցում՝ դառնալով դրանց թափանցիկության ու արդարության երաշխավորը։ Սա տրամաբանական սցենար է ։
Բայց քանի որ մեր իշխանությունը ոչ թե պարզապես ծախված է, այլ սուպեր-ծախված, պետք է հստակ հասկանալ. եթե այն որոշի իր վերահսկողության տակ կազմակերպել ընտրություններն ու գնա խորհրդարանի ինքնալուծարման, կլինի միայն մեկ այլընտրանք։ Կա՛մ դու կողմ ես ապագա արժանապատիվ, ինքնավստահ, ուժեղ ու անվտանգ Հայաստանին՝ Արցախի և, հետևաբար, Ռոբերտ Քոչարյանի հետ միասին։ Կա՛մ կողմ ես հայկական պետականության փլուզմանը, երկրում վխտացող թուրքական գործակալներով լեցուն խամաճիկային Հայաստանին, որի բնակիչները կունենան միայն մեկ ցանկություն. փախչել երկրից Աերոֆլոտի սակավ չվերթներով։ Եվ այդժամ ինչ արդարացում էլ հորինես քեզ համար, դու կլինես պարզապես Նիկոլ Փաշինյանի կա՛մ չափազանց հիմար, կա՛մ ծախու հերթական ուսապարկը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 10:11
Итак, сегодня в Объединенных арабских эмиратах пройдет встреча Никола Пашиняна и Ильхама Алиева. Встреча, ради достижения прогресса в которой, Никол Пашинян и затеял все эти скандалы с Самвелом Карапетяном, Католикосом, «разоблачением заговора», уголовными делами против оппозиционных депутатов и прочим… Встреча, ради достижения прогресса в которой, Пашинян предварительно посетил Эрдогана и получил его благословение.
-
2025-07-10 09:23
Прослушал интервью Генпрокурора 1-му каналу. Ну что сказать… Да, с первых дней говорили, как притянуты за уши обвинения против Самвела Карапетяна, священнослужителей и других. Говорили с первых дней, что имеем дело с заказом Никола Пашиняна, потребовавшего от правоохранителей поспешить с «разоблачением». Говорили, что легко предположить, что Абазян подал в отставку, поскольку именно его ведомство начало процесс, и он как опытный оперативник видел, что на основании имеющегося материала трудно говорить о раскрытии «государственного переворота». С правовой, а не с политической точки зрения. Тем более, обосновать в суде, тем более, так, чтобы общественность в это обоснование поверила.
-
2025-07-09 10:12
В своих шагах против Армянской апостольской церкви и ее главы Пашинян действовал по ему привычном лекалу. Сначала полагал, что одного слова его, «великого и ужасного», будет достаточно, чтобы Католикос сложил с себя полномочия. Оказалось – недостаточно. Тогда решил создать общественные отряды, которые, предполагалось, взяли бы на себя функцию «общественной атаки» на Церковь. Не удалось, призыв остался без ожидаемого резонанса.
-
2025-07-08 11:02
Главный блюститель общественной нравственности Никол Пашинян начал рабочую неделю с очередного выпада в адрес Католикоса и Кафедрального собора Армянской Апостольской Церкви. Теперь Пашинян решил заявить, что Католикос разделяет идеологию и планы архиепископов Баграта и Микаэла «совершить военный переворот, расстреливать людей под стенами, создать в стране хаос». По Пашиняну, Католикос разделяет «идеологию и планы» переворота и расстрела, поскольку считает арест архиепископов незаконным.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։