Последние новости

ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԿԳՆԱՆ ՈՒԺԵՂ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏԵՎԻՑ

Հայաստանը մոտենում է զանգվածային բռնաճնշումների ռեժիմի

Համաձայն վերջին սոցհարցումների արդյունքների՝ դավաճան վարչապետի վարկանիշը տատանվում է 10%-ից էլ ցածր մակարդակի վրա։ Բնակչության գերակշիռ մասը դժգոհ է Փաշինյանից և հանդես է գալիս կառավարության հրաժարականի պահանջով։

Հայրենիքի փրկության շարժումը կուտակում է զանգվածային դժգոհությունը, սակայն փողոցային բողոքի ակցիաները չեն կարող ստիպել Փաշինյանին հրաժարական տալ, քանի դեռ նրա անձնական շահերի պաշտպանությունն իրականացնում են ոստիկանությունը՝ Նիկոլի վաղեմի ընկեր Վահե Ղազարյանի ղեկավարությամբ, և ԱԱԾ-ն՝ Արմեն Աբազյանի գլխավորությամբ: Երկու ծառայություններն էլ վաղուց արդեն չեն համապատասխանում իրենց անմիջական նշանակությանը, դրանց գործառույթները հանգել են վարչապետի քաղաքական հակառակորդների նկատմամբ պատժիչ գործողությունների։

Իրադարձությունները զարգանում են վատթարագույն սցենարով. Հայաստանում ամրապնդվում է մեկ անձի բռնապետության ռեժիմ՝ հենված ուժային կառույցների վրա։ Բանակը գլխավորում է Փաշինյանի գաղափարակից Վաղարշակ Հարությունյանը, գլխավոր դատախազությունը՝ Նիկոլին հնազանդ Արթուր Դավթյանը, Հատուկ քննչական ծառայությունը՝ Սասուն Խաչատրյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Արթուր Մկրտչյանը։ Մինչ այդ հանրությունը սպասարկում է փոքրիկ ֆյուրերի անձնական շահերը, Հայաստանը յոթմղոնանոց քայլերով մոտենում է զանգվածային քաղաքական բռնաճնշումների ռեժիմի։ Եթե նախքան 44-օրյա պատերազմը բռնաճնշումներ կիրառվում էին գլխավորապես մինչև 2018թ. ապրիլի 23-ը պետական բարձր պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչների դեմ. նախագահներից մինչև նախարարներ, ապա այսօր պետծառայողներին աշխատանքից ազատում են միայն այն բանի համար, որ նրանք հարկ չեն համարում թաքցնել իրենց վերաբերմունքը դավաճան վարչապետի նկատմամբ։

Սգո պսակներն ու դագաղները, որոնք հակասահմանադրական զավթման արշալույսին Փաշինյանի շրջապատն ուղարկում էր ՀՀԿ երևելի գործիչներին՝ վախեցնելու նպատակով, արդեն փոխարկվել են «Իմ քայլը» խմբակցության 83 պատգամավորների կաշառքման, սպառնալիքների և շանտաժի։ Հողերի խայտառակ հանձնումից հետո նրանցից շատերին հետ են պահում խմբակցության շարքերը լքելուց դրամական խրախուսանքների և նրանց ընտանիքների անդամների դեմ կոմպրոմատի միջոցով։

Ճի՞շտ ուղիով եք արդյոք գնում, ընկերներ

Վերաձևակերպելով Լենինի հանրահայտ արտահայտությունը՝ կարելի է ձևակերպել գլխավոր հարցը, որն այսօր հասցեագրում են զանգվածները Հայրենիքի փրկության շարժման առաջնորդներին. «Ճի՞շտ ուղիով եք արդյոք գնում, ընկերներ»։

Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը գտնում է, որ Շարժումը «գնում է անցնցում ճանապարհով»: Նրան առարկում են, թե զանգվածները Փաշինյանի հետևից գնացին, երբ նա կոտրեց Ռադիոտան դռներն ու մի կույտ կողմնակիցների հետ ներխուժեց ռազմավարական օբյեկտի տարածք։ Այդ պահին զանգվածները զգացին, որ ուժը Նիկոլի ձեռքում է, և միացան նրան։

Այսպես են համարում վճռական գործողությունների տեսաբանները։ Զանգվածների հոգեբանությանը նվիրված են հատուկ գրականության բազում հատորներ, բայց մենք չենք խորանա «մտորումաբանության» մեջ, կսահմանափակվենք լոկ արձանագրումով. նրանք, ովքեր փողոց են դուրս գալիս 17 կուսակցությունների կոչով, Շարժման առաջնորդներից պահանջում են վճռական գործողություններ, իսկ առաջնորդները խոսում են անցնցում իշխանափոխության մասին։ Ընդ որում պետք է նկատի առնել, որ վճռական գործողությունների հետևանքների պատասխանատվությունը կընկնի Շարժման առաջնորդների, այլ ոչ թե ապստամբության տնաբույծ տեսաբանների ուսերին։

«Շենք գրավելը դեռ իշխանություն վերցնել չէ։ Եթե գրավենք կառավարության շենքը, ապա Փաշինյանը կփախչի, կթաքնվի ու ինչ-որ բունկերից կապակայունացնի իրավիճակը,- հայտարարեց Սաղաթելյանը։- Մենք ճիշտ ճանապարհով ենք գնում և չենք շտապելու»,- ընդգծեց Շարժման համակարգողը՝ հայտարարելով, որ մարզերում արդեն կազմավորվում են Շարժման կոմիտեները՝ 17 կուսակցությունների տեղական ստորաբաժանումների հիման վրա։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունը գնա կառավարական շենքերի գրավման, ապա պետք է հիշի, որ այդ շենքերը գտնվում են պետության պահպանության տակ, իսկ իշխանությունն ունի ժողովրդի վրա կրակելու մոնոպոլ իրավունք: Հաշվի առնելով Անդո Քոչարյանի պաշտոնը և մտերմությունն ուժայինների հետ՝ խոսքը ընդդիմությանը վախեցնելու Նիկոլի փորձի մասին է։

Փետրվարի 20-ին և 22-ին տեղի ունեցած հանրահավաքի ու երթի առնչությամբ իշխանությունների արձագանքը հանգեց այն պնդման, թե Շարժումը դատապարտված է ձախողման և տևական հոգեվարքի փուլ է ապրում։ Սաղաթելյանը, հակառակը, պնդում է, որ փողոցային ակցիաների մասնակիցների թվի աճը կհանգեցնի մայրաքաղաքի երթևեկային կաթվածահարության, կթուլացնի վարչապետի նեցուկն ու կստիպի նրան հրաժարական տալ։ «Քանի դեռ Փաշինյանը իշխանության ղեկին է, Հայաստանում կայունություն չի լինի»,- հայտարարեց նա:

Միավորված ընդդիմությունը կարող է կոմիտեներ ձևավորել մարզերում, մշտական բողոքի ակցիաներ անցկացնել մայրաքաղաքում ու մեծ քաղաքներում, կարող է նույնիսկ համահայկական համաժողով հրավիրել, իսկ իշխանությունը համառորեն անտեսելու է դավաճան վարչապետի կառավարության հրաժարականի համաժողովրդական պահանջը և շարունակելու է մեծածախ ու մանրածախ վաճառել Հայաստանն ու Արցախը։

Ժողովուրդը ապստամբության իրավունք ունի

Շարժման առաջնորդներին հասկանալ կարելի է, նրանք չեն ցանկանում կրակի թիրախ դարձնել ժողովրդին, իսկ Փաշինյանն անպայման հրաման կտա կրակել բազմության վրա, եթե զգա, որ Հանրապետության հրապարակում հավաքված զանգվածները սպառնում են վարչապետի աթոռին իր նստած մնալուն։ Փաշինյանը բոլորովին դեմ չէ «գոռացին ու ցրվեցին» կարգի բողոքի ակցիաներին, բայց «պլան Բ»-ն, որի մասին փետրվարի 20-ի հանրահավաքի ամբիոնից հայտարարեց Վազգեն Մանուկյանը, հղի է արյունալի հետևանքներով։

Անդո Քոչարյանի հայտարարությունը չնչին կասկած անգամ չթողեց, որ կայծակնային ապստամբության ցանկացած փորձ կխեղդեն արյան մեջ, և քանի դեռ չկա վստահություն, որ ոստիկանությունը չի կատարի ժողովրդի վրա կրակելու հրամանը, Շարժումը կգնա խաղաղ ակցիաների ճանապարհով:

Այդ ճանապարհը կարող է հանգեցնել փողոցային ռեսուրսի մաշվածքի, մարդկանց դեռ անցած տարի ձանձրացրել է փողոցներով քայլելը խրոխտ երգի ներքո, բայց այլ սցենարները սպառնում են արյունոտ հետևանքներով։ Գործ ունենք անհավասարակշիռ մարդու հետ, որը դեռ 2018-ին ԱԱԾ այն ժամանակվա ղեկավար գեներալ Արթուր Վանեցյանից պահանջում էր «արյան գետեր» ապահովել Իջևանում, որտեղ խոսքն ընդամենը ապօրինի անտառահատման մասին էր։ Երաշխիք կա՞, որ Նիկոլը նույնը չի պահանջի Արմեն Աբազյանից ու Վահե Ղազարյանից։ Երաշխիք կա՞, որ Աբազյանն ու Ղազարյանը չեն հրամայի կրակել ժողովրդի վրա։

Իրավիճակը բարդ է. զանգվածները փողոց դուրս չեն գալիս այն պատճառով, որ Շարժումն իրենց չի առաջնորդում դեպի ապստամբություն, իսկ Շարժման առաջնորդները նախընտրում են չշտապել՝ արյունահեղությունից խուսափելու համար։ Մեկ բան անվիճելի է. զանգվածները գնում են ուժեղ առաջնորդի հետևից։ Մի մասը տեսնում է ուժը նրա մեջ, ով կկոտրի ռազմավարական օբյեկտի դռները, մյուսը... Թեպետ, չխորանանք մանրամասների մեջ, այլ արձանագրենք ակնհայտը. նոր քաղաքական տարում Շարժման ակցիաները կրկնում են նախորդ տարվա սցենարը։ Դա նշանակում է, որ սարերի հետևում չէ հերթական շրջագայությունը մարզերում, եթե, իհարկե, տեսանելի հեռանկարում Շարժման ղեկին չկանգնի ուժեղ առաջնորդ, միայն թե որտեղի՞ց գտնել նման մարդու, չէ՞ որ այդպիսի առաջնորդները չեն հայտնվում անէությունից՝ ինքնածնության ճանապարհով։

Տողերիս հեղինակին հայտնի է առնվազն երկու առաջնորդի անուն, որոնք կարող են նոր լիցք հաղորդել Շարժմանը, որոնց հետևից կգնան հարյուր հազարավոր մարդիկ։ Այդ անունները չեմ նշի. ընթերցողներն արդեն կռահեցին, թե ում մասին է խոսքը…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐԸ
      2022-04-05 10:29

      Այսօր հանրապետության գլխավոր ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, հրավիրում են բոլորին Ազատության հրապարակ՝ հանրահավաքի։ Նորմալ տրամաբանության տեսանկյունից ամեն ինչ պարզ է և հասկանալի. դա հանրահավաք է՝ հանուն հայկական հզոր պետականության, ի պաշտպանություն Արցախի, նրա անկոտրում բնակիչների։ Հանրահավաք՝ հանուն իր հողի վրա ազատ ապրելու, իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու արցախցու իրավունքի, և որ արցախցուն չլքի այն վստահությունը, որ ինքը միայնակ չէ իր պայքարում։

    • ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՎ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
      2022-01-20 19:48

      Խորհրդարանից ստացված երեկվա ռեպորտաժները հերթական անգամ ընդգծեցին Հայաստանին պատուհասած աղետի մասշտաբները։ Ախր Փաշինյանը հազարապատիկ իրավացի է, երբ ասում է, որ ինքը գլխավոր պատասխանատուն է, բայց բնավ ոչ միակ մեղավորը։ Իսկ այ ինչպե՞ս անտեսել նրանց մեղքը, ովքեր իշխանության բերեցին այս անհասկանալի թիմին։

    • ԵՐԲ ՏԱՊԱԼԵԼ ՆԻԿՈԼԻՆ
      2021-03-29 19:07

      Տարօրինակ բանավեճ է ծավալվել վերջին ժամանակներս ընդդիմության շարքերում. տապալել Նիկոլին նախքան ընտրությունները, թե՞ մասնակցել ընտրություններին։ Ի՞նչ կա այդտեղ վիճելու։ Իհարկե, իրավացի է Վազգեն Մանուկյանը, և ոչ միայն Վազգեն Մանուկյանը. պետք է տապալել նախքան ընտրությունները, հետո դադար տալ և մեկ տարի հետո ընտրություններ անցկացնել։ Ո՞վ է վիճում:

    • ՀՈԳԵՎԱՐՔ, ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ, ԴԱՏԱՎՃԻՌ
      2021-02-23 21:50

      Ըստ վիճակագրության տվյալների՝ 2018-ի գարնան իշխանափոխությունից հետո պետպարտքն աճել է 2,3 մլրդ դոլարով։ Պետական պարտքի թույլատրելի սահմանը, աշխարհի տնտեսագետների կարծիքով, կազմում է ՀՆԱ-ի 60%-ը, սակայն այսօր այն արդեն կազմում է 65-66%: Հայաստանին դեֆոլտ է սպառնում։ Ինչպես նշում է Միքայել Մինասյանը, այս պահին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա արդեն 2960 դոլարի իրական պարտք կա, նոր իշխանությունը հաջորդ սերունդներին թողնում է ահռելի պարտքեր և անմրցունակ տնտեսության դատապարտված երկիր: