Последние новости

ԳԾԻԿՈՎ ԶՐՈ ԵՎ ԳԾԻԿ՝ ԶՐՈՅՈՎ

Ընտրությունների նախաշեմին կառավարությունում նախապատրաստվող մանիպուլյացիաների մասին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շարունակում է ապշեցնել հասարակայնությանը տնտեսության զարգացման վերաբերյալ իրականությունից կտրված իր կանխատեսումներով: Նիկոլ Փաշինյանն իր անհեռանկար կադրային քաղաքականությամբ առաջին պլան է մղում սեփական պատկերով ու նմանությամբ ղեկավարների։ Հոգ չէր լինի, թող իրենց համար զուգահեռ իրականություն կառուցեին, բայց արդյունքում հասարակությունն ու տնտեսությունը ստանում են կեղծ ազդանշաններ, ինչը է՛լ ավելի է բարդացնում սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրում։

Նիկոլական թայֆան նույնիսկ դպրոցականների համար ակնհայտ բացասական ցուցանիշները հրամցնում է իբրև իր նվաճումներ, ինչպես դա տեղի ունեցավ երեկ, երբ Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակեց ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների մակրոտնտեսական թարմ ցուցանիշները: Ահա թե ինչ ասաց անխոնջ նախարարն այդ առնչությամբ. «2021 թ-ի հունվար-փետրվարի արդյունքներն ավելի լավն են, քան 2019 թ-ի արդյունքները, որովհետև 2020 թ-ի հունվար փետրվար ամիսներն էապես ավելի լավն էին, քան 2019 թ-ի հունվար-փետրվարը: Եթե մենք պահենք աճի նույն տեմպը 2019-ի նկատմամբ, ապա 2021-ի վերջում կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ»։

Մինչդեռ ս.թ. մարտի 25-ին «ԳԱ»-ն արդեն ներկայացրել է 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների վիճակագրական տվյալները՝ ընդգծելով, որ բառացիորեն ամբողջ մակրոտնտեսությունը կարմիր ազդանշան է արձակում, այսինքն անկում է ապրում 2020 թվականի համեմատ։ Միակ բացառությունը շինարարության ոլորտն է, որտեղ արձանագրվել է ընդամենը 1% չնչին աճ։ Ուստի անհասկանալի է, թե ինչպես է անկման տեմպերի պարագայում «աճի տեմպերի պահպանման» մասին դատողություններ անող էկոնոմիկայի նախարարի գլխում հասունացել, մեղմ ասած, արտառոց այն միտքը, թե այս տարվա արդյունքները նախորդ տարվա արդյունքներից ավելի լավն են։ Իրականում, և դա ակնհայտ է ցանկացած գրագետ մարդու, 2021 թվականի գրեթե բոլոր ցուցանիշները ցածր են, ընդ որում՝ չափազանց ցածր, 2020-ի նույն ցուցանիշներից։ Հերթական անհեթեթությունն ու նոնսենսը՝ Փաշինյան պոպուլիստ նախարարներից…

Այժմ՝ այդ ողջ տխուր պատմության փոքր-ինչ այլ տեսանկյան մասին։ Նախարար Քերոբյանը շարունակում է պնդել, թե այս տարվա արդյունքներով Հայաստանը կարող է ունենալ երկնիշ, այսինքն առնվազն 10% տնտեսական աճ։ Ոչ մի պատկառելի միջազգային կազմակերպություն նման լավատեսությանը ոչ միայն համամիտ չէ, այլև շատ հեռու է դրանից իր գնահատականներում։ Ավելին, Հայաստանի 2021 թվականի պետբյուջեում այդ ցուցանիշը նախատեսված է ընդամենը 3,2%-ի մակարդակում, իսկ օրերս ՀՀ Կենտրոնական բանկն ընդհանրապես նվազեցրել է իր կանխատեսումը 2%-ից մինչև 1,4%-ի:

Գուցե էկոնոմիկայի նախարարը հույս ունի, թե COVID-19 կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակն այս տարի ավելի լավ կլինի և 2021 ու 2020 թվականների մարտյան ցուցանիշների համեմատության դեպքում արդեն կհաջողվի ստանալ բարձր դրական ցուցանիշներ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտին և դրանից հետո Հայաստանում մոլեգնում էր համավարակը, ինչը հանգեցրեց լոքդաունի և տնտեսական այլ խնդիրների: Իսկ աշնանն ընդհանրապես պատերազմական ամիսներ էին։ Պարզ ասած, Քերոբյանը ապավինում է, այսպես կոչված, համեմատության ցածր բազայի էֆեկտին, այսինքն, եթե 2020 թվականի մարտին տնտեսությունը գործնականում կանգ էր առել, ապա, նախարարի հաշվարկներով, 2021 թվականի մարտին անխուսափելի է ահռելի աճը, քանի որ համեմատությունը տարվելու է նվազագույն թվերով։

Բայց չէ՞ որ Հայաստանի վրա այս տարի փլուզվել է համավարակի երրորդ ալիքը։ Ոչ մի լոքդաուն և այլ սահմանափակումներ առայժմ, ճիշտ է, չեն հայտարարվել։ Եվ նախարար Քերոբյանը սաստիկ դեմ է սահմանափակումներ մտցնելուն, բացահայտ արտահայտվելով այդ մասին, քանզի այդ դեպքում կփլուզվի իր ողջ ծրագիրը, համեմատության ցածր բազայի խորապատկերին տնտեսության բարձր աճ ցույց տալու իր վերջին հույսը։

Այսպիսով, Էկոնոմիկայի նախարարությունում և ընդհանրապես կառավարությունում արդեն այսօր մեզ համար նախապատրաստում են հերթական բեմադրությունը, ծուղակ-մանիպուլյացիան. չէ՞ որ հասկանալի է, որ եթե համեմատենք փոքր թվերը (օրինակ՝ չնչին 0,1%-ը նույնպես չնչին 1,0%-ի հետ), ապա կարելի է արձանագրել ամբողջ տասնապատիկ աճ։ Այ հենց դրան էլ, ըստ ամենայնի, ապավինում են Փաշինյանի չափազանց կրեատիվ աշխատակազմում։

Ըստ էության, նախարար Քերոբյանը, գիտակցաբար, թե ոչ, խոստովանեց, թե ինչի վրա են հիմնված իր հույսերը, հայտարարելով, որ 2020 թվականի համեմատ «այս տարի տուրիզմի ոլորտում կանխատեսվում է 319 տոկոս աճ»։ Նախարարը կրկին փորձում է ապշեցնել տնտեսության ոլորտից հեռու հասարակայնությանը առաջիկա բարգավաճման խելահեղ թվերով, ընդ որում՝ ճիզվիտաբար հնչեցնելով ոչ կլոր թիվ՝ դրան արժանահավատություն հաղորդելու համար, թե իբր՝ դա ինչ-որ լուրջ հաշվարկների և վերլուծությունների արդյունք է։ Զարմացնում է միայն այն, որ Քերոբյանն ավելի մեծ թիվ չի նշել. չէ՞ որ համեմատելու են գրեթե զրոյի հետ (ցածր բազայի նույն այն էֆեկտը), քանի որ 2020 թվականին զբոսաշրջությունը գործնականում զրոյացել է, և այս տարի նույնիսկ ամենահամեստ աճն այդ ոլորտում հնարավոր կլինի մատուցել որպես փչոցներ գովազդողների կառավարության ահռելի նվաճում։ Մանավանդ որ առջևում կենաց ու մահու ընտրություններ են։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БУДУЩЕЕ… НА ЗАДВОРКАХ?
    2025-07-17 10:40

    По поводу пресс-конференции Пашиняна Никол безнадежен. Его 4,5-часовая пресс-конференция 16 июля в присутствии 30-ти СМИ была предусмотрительно организована в весьма удобном для бенефициара формате – в частности, без возможности для журналистов комментировать и вообще как-то реагировать на ответы Пашиняна. Все попытки вернуть его непосредственно к теме, что-то уточнить сразу же пресекались пресс-секретарем Назели Багдасарян, в остальное время внимательно разглядывающей потолок. Настоящее раздолье для известного манипулятора и неисправимого пустобреха. Подобный формат позволял ему далеко уходить от сути заданного вопроса, останавливаясь на том, на чем хотел сам, прикидываться дурачком, в многословной и утомительной манере нести полную чушь и банальщину, да еще и поучать журналистов, как детей …

  • РАЗМЫТЫЕ ПРИОРИТЕТЫ: ЦВЕТЫ И КОРОБКИ = ФЛОТСКИМ ФИЛЬТРАМ
    2025-07-17 10:06

    Правительство без разбору разбрасывается налоговыми льготами Из опубликованных за день до заседания правительства 17 июля 30-ти вопросов повестки целая «чертова дюжина» (13) предложена Министерством экономики, причем практически все пункты (за исключением одного) относятся к предоставлению таможенной льготы, которая была выработана и внедрена еще предыдущим правительством. При этом лишь три компании новые, остальным по разным причинам понадобилось увеличить номенклатуру и объемы ввозимых товаров, исправить ошибки в рамках уже предоставленных ранее льгот…

  • БУДУЩЕЕ С ДОЛЖНИКАМИ, НЕРОДИВШИМИСЯ И НЕДОЖИВШИМИ, или "АПАГА ЧКА АПАГА"
    2025-07-16 09:50

    Пашиняновское апага все больше затягивается черными тучами и… безнадежными должниками. По данным Центрального банка РА, в стране, по положению на 1 октября 2024 года, 341 тысяча безнадежных должников, которые 3 с лишним года назад перестали обслуживать взятые кредиты. Их общая финансовая задолженность составляет внушительные 642 млрд драмов. И сегодня все эти показатели наверняка увеличились…  Как известно, правительство выбрало из безнадежных должников тех, материнская сумма долгов которых не превышает 1 млн драмов, и решило оказать им поддержку в виде направления их подоходного налога на погашение задолженности, а банки в свою очередь обещали простить им 80% набежавших штрафов. Таких потенциальных бенефициаров оказалось 218 тысяч человек. И что?

  • ПАП ВМЕСТО АБГАРА: НАЦВАЛЮТА «РЕАЛЬНОЙ» АРМЕНИИ
    2025-07-15 09:45

    Считать официальным предложением Центробанку РА Власти Британии намерены избавиться от изображения исторических личностей на банкнотах. Лица Уинстона Черчилля, Джейн Остин и «Вильяма, понимаете, нашего Шекспира» сменят другие символы национальной идентичности. Портреты исторических персонажей используются на фунтах стерлингов с 1970 года. Первой не монаршей особой на деньгах стал именно Уильям Шекспир.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
    2022-02-16 19:49

    Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

  • ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
    2021-12-24 08:59

    Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…

  • ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ
    2021-05-26 20:23

    Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։

  • ԻՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
    2021-05-07 17:05

    Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։